Առնետավազք. Սյունիքի ՀՀԿ-ականները փախչում են իրենց ուրթից եւ փորձում խցկվել ՔՊ-ի շարքերը

13.07.2018 11:48
2769

2018թ. ապրիլ- մայիսյան իշխանափոխությունից հետո Սյունիքի «երեւելի» ՀՀԿ-ականներն առնետավազքի մեջ են:

Նրանց գերխնդիրն է՝ տեղ գտնել վարչապետի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերում:

Առաջինը, ինչպես եւ սպասվում էր, ՀՀԿ մարզային խորհրդի նախագահ Վահեն է, ով պաշտոնի բերումով էր 2016-ի վերջին խցկվել այդ կուսակցության շարքեր: Դեռ այն ժամանակ այդ հանգամանքը ծիծաղի տեղիք էր տվել. մարդիկ տեսնում եւ հասկանում էին, որ Վահեն չի կարող Նժդեհյան գաղափարների թշնամի չլինել, բայց ընդունվում է այդ կուսակցության շարքերը: Նրա գաղափարախոսությունը փողն էր եւ Սյունիքի ավերումը, իսկ գործելակերպը՝ իրավապահներին գործ տալը:

Ավելին, Սյունիքում դեռ այն ժամանակ ասում էին բացեիբաց, որ Նժդեհը լույս աշխարհ է եկել մարդու այդ տեսակի դեմ կռվելու համար եւ պատահական չէ, որ նմաններին թրատում էր առանց դատաքննության:

Ինչեւէ, տղան հիմա էլ ուզում է լինել կառավարություն ձեւավորած մեկ այլ քաղաքական ուժի հովանու ներքո:

ՔՊ-ի շարքերը մտնելու համար անթաքույց ջանքեր է գործադրում ՀՀԿ կապանյան կառույցի նախագահ Ռոմիկ Սարգսյանը, ով վերջին երկու տարում անուրանալի աջակցություն ցույց տվեց Վահե Հակոբյանին՝ Սյունիքը վարկաբեկելու գործում:

ՔՊ-ի շարքերը մտնելու համար քայլեր են ձեռնարկում մեր համայնքներից երեքի ղեկավարները:

ՔՊ-ում, որքանով հայտնի է, առայժմ մերժել են առնետավազքի սյունիքյան դրոշակակիրներին, բայց եւ չի բացառվում, որ նրանց վերցնեն, առաջիկա ընտրություններում օգտագործեն ու շպրտեն: 

Տեղի ունեցող այդ գործընթացը որեւէ մեկին չի զարմացնում, քանի որ մեզանում ընդունված գործելակերպ է դա. կոմունիստական կուսակցությունից՝ ՀՀՇ, ՀՀՇ-ից՝ ՀՀԿ, ՀՀԿ-ից՝ նոր իշխող ուժ, հետո էլ՝ այն կուսակցության շարքերը, որն արտահերթ ընտրություններից հետո կառավարություն կձեւավորի: 

Սակայն միայն ՀՀԿ-ականները չեն, որ այս օրերին փախչում են դեպի ՔՊ:

Սյունիքի կուսակցական կյանքը մի ուրիշ առանձնահատկություն էլ ունի. առավել «ճարպիկները» տեղավորվում են մեկ կուսակցության մեջ, բայց ծպտված ծառայում մեկ այլ կուսակցության, ով այդ պահին նժույգի վրա է լինում:

ՔՊ-ի շարքերն են փորձում մտնել երբեմնի ՕԵԿ-ականները, ովքեր դեռ երեք- չորս ամիս առաջ փռված էին ՀՀԿ-ական իշխանավորների եւ տեղացի ԱԱԾ- ականների ոտքերի տակ:

Հիմա, իհարկե, գնդակը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դաշտում է: Արդյո՞ք առնետավազքի ելածները կընդունվեն ՔՊ-ի շարքեր, թե՞ կմերժվեն ու կուղարկվեն գրողի ծոցը:

Ճիշտը, ըստ էության, նրանց մեկ անգամ եւս օգտագործելն ու շպրտելը կլինի. նրանց հետ այլ կերպ չի կարելի վարվել:

«Սյունյաց երկիր»

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50