Արոտավայրերը՝ հայ-ադրբեջանական բախման պատճառ․ 3 ջավախքահայ կալանավորվել է

27.08.2020 14:53
1163

Օգոստոսի 23-ին Ջավախքի հայաբնակ Թորիա գյուղի բնակիչները բախվել էին իրենց գյուղի արոտավայերում և հնձելու դաշտերում ոչխարներ արածեցնող ադրբեջանցի հովիվներին, ինչի հետևանքով ծեծկռտուտ էր տեղի ունեցել։ Թորիա գյուղից երեք ջավախքահայ ձերբակալվել էր։ Երեկ էլ դատարանը նրանց նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է կայացրել։

Բախման պատճառը եղել է այն, որ Վրաստանի Կախեթիի տարածաշրջանից ոչխարները  Ջավախքի սարեր բերող ադրբեջանցի հովիվները հոտը մտցրել էին գյուղացիների արոտավայրերն ու հնձելու արտերը։ Թորիացիները գյուղի 16-ամյա տղային ուղարկել են, որ զգուշացնի՝ ոչխարները հեռացնեն այդ տարածքներից։  Անչափահաս երեխային հովիվները կոպտել են, միջամտել են երեխայի հարազատներն ու համագյուղացիները, այդպես տեղի է ունեցել բախումը։  

Հեշտիայի համայնքապետ (Թորիա գյուղը Հեշտիա համայնքի մաս է կազմում) Եգոր Քոթոյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ Կախեթիից եկած ադրբեջանցի հովիվների 6 ամսով իրենց ոչխարները բերում են Թորիայի սարերն արածեցնելու։ Այդ տարածքները պետական սեփականության հողեր են, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո այդ տարածքներից գյուղացիներին հատկացվել են որպես ամառային արոտավայրեր։

 «Հիմա հին ադաթներով գյուղացիներս օգտվում ենք այդ տարածքներից․ որը հնձում է, որն իր անասուններն է տանում արածեցնում, մարդիկ էլ կան, որ արդեն այդ տարածքներից սեփականաշնորհել են։ Հովիվները նստած են սեփականություն հանդիսացող հողերի վրա, իսկ գյուղացիներն օգտագործում են պետական տարածքները, բայց իրար մեջ խնդիր է առաջացել որոշ տարածքների համար, չեն հասկացել իրար, կռվել են, կռիվը թեժացրել են»,- պատմեց գյուղապետը։

Վերջինս նշում է, որ անչափահաս երեխայի վիճակը նորմալ է, բայց նրան ևս հարված հասել է։ Երեխան միայնակ չի եղել, միջամտել են հայրն ու հորեղբայրը, հետո հովիվների կողմանկիցներն են եկել, մոտեցել են նաև սահմանապահները, «այդպես հասել են օրենքի ձեռքը»։

 «Կռիվ է եղել, կռվի մեջ խնձոր չեն բաժանում, կոտրվածքներ չունեն, բայց վնասվածքներ կան»,- տեղեկացրեց Եգոր Քոթոյանը։

Նախնական կալանք սահմանվել է երեխայի հոր ու հորեղբոր՝ Ալիկ և Ժիրայր Պետրոսյանների նկատմամբ․ինչպես նաև համագյուղացիներից մեկի։

Ոչխարները նույն օրը հեռացվել են տարածքից։ Եգոր Քոթոյանն ասում է, որ Կախեթիի ադրբեջանցիները միշտ էլ եկել ու գնացել են իրենց սարերը։

«Հաշտ ու խաղաղ ապրել ենք իրար հետ, քանի որ Վրաստանում ենք ապրում, մշտական առևտրական կապ ենք ունեցել իրենց հետ, մեր բանջարեղենը, կաթնամթերքն իրենք են իրացնում։ Խնդիրն առաջացել է 2000 քմ իրար չզիջելու համար, նույնը կարող էր հարևանների պարագայում պատահել, թե ինչու է մեկի ոչխարը մտել մյուսի արտը»,- ասում է գյուղապետը և նշում, որ ավելի շատ այս միջադեպը խորացրել են լրագրողները։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի երկու՝ 126-րդ (պրիմ 1, բ և գ ենթակետեր) և 225-րդ  (2-րդ կետ) հոդվածներով՝ անչափահասի նկատմամբ բռնություն և խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում կամ մասնակցություն։

Կալանքի որոշում դատարանը կայացրել է նաև Կախեթիի 8 ադրբեջանցիների նկատմամբ։

Թորիա գյուղի բնակիչները օգոստոսի 24-ին հավաքվել էին Նինծոմինդայի ոստիկանության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել իրենց համագյուղացիներին։ Օգոստոսի 26-ին էլ նրանք նույն պահանջով բողոքի ակցիան տեղափոխել էին Ախալքալաքի ոստիկանության շենքի մոտ։

Լուսանկարները՝ Եգոր Քոթոյանի ֆեյսբուքյան էջից

hetq.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40