Արփինե Սարգսյանը ՀՀ 3 մարզում փոխել է պարեկային ծառայության հրամանատարներին

15.09.2025 22:47
754

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ղեկավար կազմում նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով կադրային նշանակումներ են տեղի ունեցել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Ըստ այդմ, ոստիկանության փոխգնդապետ Վանիկ Սաղոյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատար։ Նա նախարարի մեկ այլ հրամանով նա ազատվել է ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից։

ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Աղասի Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար։ Նա նախարարի մեկ այլ հրամանով ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից։

Սյունիքի մարզում ևս նշանակում է եղել` ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության գումարտակի հրամանատար է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Արսեն Սևոյանը։

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40