Արսեն Թորոսյանը ներողություն խնդրեց COVID-19-ի տարածման սկզբում թույլ տված հնարավոր սխալների համար

11.06.2020 11:03
1103

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով ներողություն  խնդրեց Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման սկզբում թույլ տված հնարավոր սխալների համար: 

Թորոսյանն անդրադարձավ իշխանության, հատկապես Առողջապահության նախարարության կողմից ազնվության, անկեղծության, սխալներն ընդունելու հետ կապված հարցերին։

«Ես չէի անդրադառնա այդ հարցին, եթե նման մտքեր չլսեի նաև մեր գործընկերների կողմից։ Ուզում եմ այսօր անկեղծ լինել ձեզ հետ և միգուցե նաև ներողություն խնդրեմ որոշ սխալների համար, որոնք կամա թե ակամա տեղի են ունեցել և բացատրեմ, թե որոշումների կայացման գործընթացում մենք ինչ ինֆորմացիայով, գիտելիքով և սկզբունքներով ենք առաջնորդվել։ Առաջինն ուզում եմ, որ բոլորս ֆիքսենք, որ այս հիվանդությունը ամբողջ աշխարհում կա և պատահական չէ, որ այն կոչվում է նոր կորոնավիրուսային հիվանդություն և բազմաթիվ հարցեր կար, որ մինչ օրս այդ հիվանդության վերաբերյալ պարզ չէ։ Սկսած, թե 1 հոգին քանի՞ հոգու է վարակում նորմալ պայմաններում, ինչքա՞ն ծանր է այն ընթանում, քանիսի՞ մոտ է խիստ ծանր, քանիսի մոտ է թեթև, արդյոք ասիմպտոմ դեպքեր լինո՞ւմ են, թե՞ չեն լինում, ինչքա՞ն է տևում ինկուբացիոն շրջանը, ասիմպտոմ դեպքերը համարվո՞ւմ են վարակը տարածող, թե ոչ,  արդյոք դիմակն օգնո՞ւմ է ընդհանուր ազգաբնակչության կրելու դեպքում, ի՞նչ դեղեր են ազդում այս հիվադության բուժման վրա և այլն»,– ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով՝ շատ քիչ երկրներ են եղել, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ի սկզբանե ձեռնարկած գործողությունները չեն փոփոխել, և այդ անորոշություններն են եղել պատճառը, որ իրենք ինչ-որ բանում հապաղել են, որոշումը մի քանի օր ուշ են կայացրել։

«Ես չեմ վարանի ասել, որ այո, միգուցե պետք է ներողություն խնդրել, որ մենք ինչ-որ հարցերում կարող էինք ուրիշ կերպ վարվել։ Տարբեր են իրավիճակները, ու այդ իրավիճակներում հնարավոր է՝ ուրիշ որոշումներ կայացվեն, օրինակ սկսած նույն կարանտինից, տարբեր երկրների հետ սահմանները փակելուց, չնայած, երբ ժամանակագրորեն նայում ենք, կարծես թե մենք այդքան էլ չենք հապաղել։ Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել և գնահատել կատարած քայլերը։ Ես շնորհակալ եմ քննադատներին, երբ նրանք մատնացույց են անում մեր գործողությունների թերությունները։ Դրանք մեզ թույլ են տալիս շտկել ու ճշգրիտ քայլերով առաջ գնալ»,- ընդգծեց Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ 4.5 ամսվա ընթացքում իրենք շատ բան են սովորել, օրինակ՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերն այդքան էլ անհրաժեշտ չեն եղել, այլ ավելի շատ պետք են եղել սովորական թթվածնային գեներատորներ գրեթե բոլոր մահճակալներին։ 

«Այս 4․5 ամիսը թույլ է տվել հասկանալ տարածման տեմպերը, հասկանալ՝ սա սովորոկան գրիպ է, թե՞ ոչ, չնայած, որ ես ինքս միգուցե նման հայտարարություն արած լինեմ։ Թույլ է տվել նաև հասկանալ, որ դիմակ կրելը հանրային վայրերում ակնհայտորեն նվազեցնում է դրա տարածումը, չնայած որ ես նախկինում հայտարարել եմ, որ առողջ մարդկանց պետք  չէ կրել դիմակ»,- ասաց Թորոսյանը։

Առողջապահության նախարարը նաև պարզաբանեց, թե ինչու են այս ընթացքում որոշ որոշումներ փոփոխվում։  

«Այն ժամանակ 2 հանգամանք կար, երբ ես ասում էի, որ փողոցում դիմակ կրելը պարտադիր չէ։ Մի հանգամանքը դիմակների համաշխարհային դեֆիցիտն էր և պետք էր, որ այդ դիմակները հասնեին բուժաշխատողներին և սովորական մարդիկ ավելի քիչ խոցելի էին այդ ժամանակ։ Երկրորդ հանգամանքը՝ այդքան էլ հայտնի չէր, թե բաց կամ փակ տարածքներում դիմակ կրելը ինչ ազդեցություն էր թողնում այդ հիվանդության տարածման տեսանկյունից։ Հիմա այդ ամենը հայտնի է, և մենք չենք կարող հենվելով մեր այն ժամանակվա գիտելիքի վրա, որը փոխվել է, չանենք ճիշտ քայլերը։ Այդ ժամանակ մենք ամենաաններելի սխալը գործած կլինեինք»,- ասաց Թորոսյանը։

Պարետի որոշմամբ Հայաստանում բաց և փակ հանրային տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12