Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժքույրերի միջազգային օրվա առիթով

12.05.2020 11:32
1191

Այսօր աշխարհի մի շարք երկրներում նշվում է Բուժքույրերի միջազգային օրը: Մայիսի 12-ն ընտրվել է` ի պատիվ բուժքույրերի ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրվա, և 1974 թվականից առիթն օգտագործվում է հումանիստական այս մասնագիտության տեր անձանց շնորհավորելու և կրկին երախտիքի խոսքեր հղելու համար:

Սիրելի բուժքույրեր, շատ կարևոր է Ձեր առաքելությունը՝ հատկապես այս օրերին` ծանր ու պատասխանատու աշխատանքում: Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը, իմացեք, որ գնահատված եք: Դժվար է պատկերացնել բժիշկների աշխատանքն առանց բուժքույրերի, քանի որ հենց դուք եք բուժման ողջ ընթացքում անմիջականորեն աշխատում պացիենտների հետ: Այս նվիրումն է փրկում կյանքեր։

Վստահ եղեք, որ Ձեր հոգատարությունն ու ժպիտն ավելի քան պահանջված են պացիենտների ապաքինման ողջ ընթացքում:

Եղեք ամուր և, թող այս բարդ ու դժվարին օրերին լավատեսությունն ու համբերատարությունը Ձեզ չլքեն։

Մաղթում եմ քաջառողջություն, խաղաղ երկինք, ընտանեկան ջերմություն և նորանոր հաջողություններ

Առողջապահության նախարար
Արսեն Թորոսյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40