Արշամ Սարգսյանին շնորհվել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատողի կոչում

25.01.2015 18:48
3012

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի 2014թ. դեկտեմբերի 22-ի հրամանով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) Սյունիքի մարզի ներկայացուցչության տնօրեն, աթլետիկայի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արշամ Սերյոժայի Սարգսյանին շնորհվել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատողի կոչում:

Շնորհավորում ենք եւ մաղթում նոր հաջողություներ:

Արշամ Սարգսյանը ծնվել է 01.12.1970 թ., Կապանում, բանվորի ընտանիքում: 1978-1988թթ. հաճախել եւ ավարտել է Կապանի N3 ռուսական միջնակարգ դպրոցը: 1988-1992թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Բուհն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Կապանի շրջանի Դովրուսի գյուղական դպրոցում` ֆիզկուլտուրայի ուսուցիչ, նաեւ` արհկոմի նախագահ:

1993-1994թթ. ծառայել է Մեղրու սահմանապահ ջոկատում, արժանացել կրծքանշանների եւ այլ խրախուսանքների:

Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Կապանի N11 միջն. դպրոցում` ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

2008թ. աշխատել է Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղում` վերապատրաստող մասնագետ:

2009-13թթ. աշխատել է Կապանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի մասնագետ: Այդ տարիներին Կապան քաղաքային համայնքը ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական համայնք» 2009թ. մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ 2011թ. ճանաչվել հաղթող եւ արժանացել ՀՀ նախագահի վկայագրի, 1000000 /մեկ մլն/ դրամ պարգեւի ու նախարարի շնորհակալագրի:

2011թ. հունվարից ցայսօր Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիայի գործադիր տնօրենն է: Վերը նշված ժամանակում ֆեդերացիան կազմակերպել է բազմաթիվ քաղաքային եւ հանրապետական միջոցառումներ, բազմաբնույթ ուսումնամարզական հավաքներ Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի սաների համար եւ հասել լուրջ արդյունքների: Օրինակ, 2013թ. Իտալիայում (ք. Ռիեթի) կայացած Եվրոպայի առաջնության եռացատկ մրցաձեւում Լեւոն Աղասյանը փայլուն հաղթանակ տարավ, իսկ 2014թ. ԱՄՆ-ում (ք.Էուգենա) աշխարհի առաջնությունում 5-րդ հորիզոնականը գրավեց:

2013թ. նոյեմբերի 1-ից ՀԱՕԿ-ի Սյունիքի մարզի ներկայացուցչության տնօրենն է:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40