Արշավիր Գեւորգյանը՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ

11.10.2016 16:55
2977

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ.Գասպարյանի հրամանով 2016թ. հոկտեմբերի 7-ին պաշտոնից ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, գնդապետ Վախթանգ Ավագյանը:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արշավիր Ասլանի Գեւորգյանը:

Արշավիր Գեւորգյանը ծնվել է 1961թ. ապրիլի 7-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում: 1985թ. ավարտել է Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը: 1978-1993թթ. աշխատել է Խծաբերդ գյուղի կոլտնտեսությունում, Հրազդանի մեքենաշինական գործարանում եւ Հրազդանի «Վան» խանութում:

1993թ. փետրվարի 5-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը եղել է Երեւան քաղաքի Խորհրդային ՆԳ բաժնի տեղամասային տեսուչ, 1993-1996թթ.` Երեւան քաղաքի Խորհրդային ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր: 1996 թվականի հունվարի 19-ից 22-ը եղել է Երեւան քաղաքի Խորհրդային շրջանի ՆԳ բաժնի Ջրվեժի ՔՄ բաժանմունքի պետի տեղակալ, 1996-2003թթ.` Արմավիրի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, 2003-2008թթ.` Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, 2008-2012թթ.` Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ:

ՀՀ ոստիկանության պետի 2012թ. հունիսի 2-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:

ՀՀ ոստիկանության պետի 2016թ. օգոստոսի 8-ի հրամանով նշանակվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ:

ՀՀ ոստիկանության պետի 2016թ. հոկտեմբերի 7-ի հրամանով նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ:

Պարգեւատրվել է ՀՀ նախագահի «Արիության», «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար», ՀՀ ոստիկանության պետի «Մարտական զորակցության», ինչպես նաեւ այլ գերատեսչությունների մեդալներով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40