Արտակ Բեգլարյանը պարզաբանեց, թե ինչու է հենց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց նստացույց իրականացնում

21.12.2022 21:17
921

Արդեն ութ օր շարունակ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց նստացույց իրականացնող Արցախի Պետական նախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն այն կարծիքին է, որն այս օրերի ընթացքում աջակիցների հետ կարողացել են նվազագույն նպատակին հասնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Բեգլարյանը: Նրա խոսքով՝այս ակցիաները տարբեր կազմակերպությունների, անձանց համախմբում է իրականացրել, որոնց հիմնական նպատակն է Արցախին օգնելը: Նրա խոսքով, այս օրերին տեղեկատվական բավականին աշխատանք է կատարվել, և շատ կարևոր է, որ տեղեկատվական դաշտում Արցախին առչվող խնդիրները առաջնահերթ են:

«Մեկ այլ կարևոր արդյունք կհամարեի գաղափարների քննարկումը, հանրային քնարկումները»,-ասաց նա:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հարցը ՄԱԿ-ի ԱԽ նիստում քննարկելը պաշտոնյան մեծ ձեռքբերում որակեց՝ նշելով, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց օրեր շարունակ ընթացող ակցիաները ևս դեր են ունեցել, որ խնդրին ուշադրություն դարձվի:

Նա անդրադարձավ այն քննադատություններին, թե ինչու նստացույց չի իրականացնում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի, ՀՀ կառավարության շենքի առջև և ընտրել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը: Ըստ նրա՝ ՌԴ-ն այս խնդրի գլխավոր պատասխանատուներից է որպես միջազգային հանրության լիիրավ անդամ, ՄԱԿ անդամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և ունի հստակ միջազգային պարտավորություններ, ինչպես մնացած երկրները: Սակայն եթե նստացույց իրականացնեին ՌԴ դեսպանատան առջև, ապա դրանով մեսիջ կհղեին, որ պատասխանատու է միայն ՌԴ-ն, սակայն ՄԱԿ հայաստանյան գրասենյակն է ընտրվել՝ որպես բոլոր երկրներին ներկայացնող կառույց և հիմնական դերակատար:

Ինչ վերաբերում է կառավարության դիմաց ակցիաներ չանելու քննադատություններին, Բեգլարյանն ասաց.

«Այո՛, ՀՀ-ն գլխավոր պատասխանատուներից է, սակայն կառավարության առջև բողոքի ակցիաները նույնպես կարող էին միակողմանի լինել, սա միայն ՀՀ կառավարության պատասխանատվության հարցը չէ: Ես որպես պաշտոնյա ունեմ պաշտոնական էթիկայի և օրենսդրական հարցեր, որոնք ինձ կաշկանդում են ներքաղաքական հարցերի մեջ մտելու համար»: 

Բեգլարյանի կարծիքով՝ իր կողմից պաշտոնեական էթիկայի խախտում կլինի նման ակցիաներին մասնակցելը:

«Եթե կարծեմ, որ ավելի արդյունավետ կլինի այդ ձևով իմ ձայնը բարձրացնել, ապա պարտավորված պետք է համարվեմ աշխատանքից դուրս գալ, հետո նոր ազատ լինեմ իմ քաղաքական գործունեության մեջ»,-ասաց նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40