Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. ոստիկանները մեծ դժվարությամբ փրկել են 72-ամյա քաղաքացու կյանքը, ով փորձում էր Տոլորսի ջրամբարի պատնեշից ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած գցել

06.01.2019 12:01
1245

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Սիսիանի բաժանմունքի ծառայողները Սյունիքի մարզում կանխել են 73-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15։00-ի սահմաններում Ոստիկանության ծառայողները նկատել են, որ մի քաղաքացի անցել է իրենց պահպանության տակ գտնվող Տոլորսի ջրամբարի տարածքը և վտանգավոր եզրագծի պատնեշից փորփում է իրեն ցած նետել։

Ոստիկանության ծառայողները բաժանմունքի պետ Պավել Մկրտչյանի գլխավորությամբ կարողանում են ճիշտ կողմնորոշվել և այդ քաղաքացուն մեծ դժվարությամբ դուրս են բերում վտանգավոր եզրագծից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ վերջինս Գորիս քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Վ. Մ.-ն է, ով ոստիկաննրին հայտնել է, որ ինքնասպանություն գործելու նպատակով ցանկացել է ջրամբարի պատնեշից ցած նետվել։

Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40