Արտասահմանյան ջինսերին փոխարինելու կգա հայկականը. Գյումրիում մեկնարկել է «Made in Armenia» ջինսերի արտադրությունը

18.03.2019 14:17
1178

Չինական ու թուրքական ջինսերին փոխարինելու կգա հայկականը: «Made in Armenia» ջինսերը վաճառքում կլինեն մեկ ամսից:  Ջինսերն արտադրվում են Գյումրիում: Զաքարյան ընտանիքը 2 միլիոն դոլարի ներդրում է կատարել՝ արտադրությունը սկսելու համար:

Կառավարության ֆեյսբուքյան էջում նոր արտադրության մասին  տեսանյութ է հրապարակվել:
 
 

«Ռ. Զաքարյան» ընկերությունը որակյալ արտադրանք ստանալու համար անհրաժեշտ սարքավորումները ներկրել է արտասահմանից: Դրա համար ստացել է կառավարության աջակցությունը.  3 տարով կրճատվել է ընկերության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: «Դա հնարավորություն տվեց խնայել և  այդ միջոցները սարքավորումներ գնելու մեջ ներդնել»,-նշում է ընկերության կոմերցիոն տնօրեն Լիլիթ Զաքարյանը:

Անհրաժեշտ կադրերի պատրաստման հարցում օգնության են եկել դրսից հրավիրված իտալացի փորձառու վարպետները:

Տեխնոլոգ Մաուրո դի Ջուզեպպեն Հայաստան է եկել օգնելու բարձր որակի արտադրանք ստանալու հարցում: «Դեռ որոշակի ճանապարհ ունենք անցնելու , բայց ես մեծ ցանկություն և կամք ունեմ իմ ողջ փորձառությունը փոխանցելու համար»,-նշում է նա:

Նոր արտադրամասում աշխատանքը հիմնականում ավտոմատացված է: Արտադրությունում ավելի քան 50 մարդ է աշխատում: Նախատեսում են առաջիկա երկու տարում աշխատակիցների թիվը հասցնել 100-ի, արտադրությունն ավելացնել 4 անգամ:

«Մեր արտադրության մոտավորապես 5 տոկոսը նախատեսում ենք սպառել Հայաստանի տարածքում: Մեր հինական թիրախը արտահանումն է: Արդեն պայմանագիր ունենք Ռուսաստանի հետ, մոտակա ժամանակներս կունենանք պայմանագրեր Իտալիայի և եվրոպական այլ երկրների ընկերությունների հետ»,- ասում է ընկերության կոմերցիոն տնօրենը՝ հավելելով, որ, բացի ջինսե տաբատներ և բաճկոններ արտադրելուց, նպատակ կա կարել նաև վերնաշապիկներ և այլ տրիկոտաժեղեն:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40