Արցախ մուտք գործելու պահանջներն ավելի են խստացվում. ԱՀ պարետը նոր որոշում է ստորագրել

08.07.2020 18:40
1197

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, որով ավելի են խստացվում ԱՀ մուտք գործելու պահանջները:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։
 
«ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, որով ավելի են խստացվում ԱՀ մուտք գործելու պահանջները:
  1. Հետայսու Արցախի Հանրապետության քաղաքացիների համար գործում է մուտք գործելու հետևյալ կարգը.
ԱՀ սահմանը հատելու համար Արցախի Հանրապետության քաղաքացիները անցակետում պետք է առողջապահության նախարարության մասնագետներին ներկայացնեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի պատասխանը՝ երեք օրից ոչ ավելի վաղեմության: Եթե Արցախի Հանրապետության քաղաքացին անցակետում չի ներկայացնում թեստի պատասխանը, ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցները տեղում վճարովի հիմունքներով իրականացվում են նմուշառում ՊՇՌ հետազոտության նպատակով: Թեստի պատասխանը բացասական լինելու դեպքում, իսկ թեստի պատասխան չներկայացվելու դեպքում՝ նմուշառում իրականացվելուց հետո, բոլոր անձինք ենթակա են ինքնամեկուսացման՝ բացառությամբ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և ուղեկցողի: Իսկ դրական պատասխանի դեպքում կիրառվում է հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցներ:
 
Պարտադիր թեստավորման պահանջից բացառություններ են արվում մինչև վեց տարեկան երեխաների, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և ուղեկցողի, ՊԲ կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի համար, ինչպես նաև Պարետի ցուցումով՝ բացառիկ դեպքերում:
 
ՊՇՌ թեստի գումարը մասնակի սուբսիդավորվելու է կառավարության կողմից, ինչի արդյունքում այն արժենալու է 7000 դրամ:
  1. Հայաստանի Հանրապետության կամ արտերկրի քաղաքացիների համար Արցախի Հանրապետություն մուտքը թույլատրվում է միայն պարետի N 1 որոշմամբ սահմանված պայմաններին բավարարելու, ԱՀ տարածք մուտք գործելու թույլտվություն ստանալու և սահմանային անցակետում երեք օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացվելու դեպքում:
ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պարտադիր պահանջից բացառություն է արվում բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և ուղեկցողի, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց, հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականների՝ հանգուցյալի ծնողների, ամուսնու, կնոջ, երեխաների, քրոջ և եղբոր, պաշտպանության բանակի կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի համար, ինչպես նաև պարետի ցուցումով՝ բացառիկ դեպքերում:
 
Թեստի պատասխանը չներկայացնելու, ներկայացված թեստի պատասխանը դրական լինելու կամ հատուկ զննությամբ վարակի ախտանիշների հայտնաբերման դեպքում արգելվում է անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք:

 artsakhpress.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40