Արցախ, վիրավոր զինվորներ. Հայկակ Արշամյանը ներկայացրել է հիմնադրամի աշխատանքի առաջնահերթությունները

19.11.2020 14:42
1233

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր տարածքային մարմինների, Արցախի կառավարության հետ այս փուլում քննարկումներ է անցկացնում՝ հստակեցնելու աջակցության համար առաջնահերթությունները: Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշեց, որ Արցախի հետ կապված երկու ուղղություն է առանձնացվել: Մեկը արցախցիների կարիքներն են: Այսինքն՝ աջակցությունը նախատեսված կլինի Արցախում ապրողների, այնտեղ վերադարձողների համար, ինչպես նաև նրանց համար, ովքեր ժամանակավոր ապաստանել են Հայասանում: Հաջորդը Արցախում վերականգնման աշխատանքներն են, սոցիալական տարբեր ծրագրերը: 

«Երեկ ես զրուցում էի Ֆրանսիայի մեր տեղական մարմնի ղեկավարի հետ: Նշվեց, որ իրենք իրենց դրամահավաքներն ուզում են իրականացնել սոցիալական ուղղությամբ՝ նպաստների, առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրում և այլն»,-ասաց Հայկակ Արշամյանը:

Հաջորդ ուղղությունը պատերազմի հետևանքով տուժածներն ու նրանց ընտանիքներն են՝ հոգեբանական, վերականգնողական աջակցություն, ուղիղ օգնություն` առողջապահական հարցերի հետ կապված: 

«Մեր հիմնական ուղղվածությունը լինելու է պատերազմի հետևանքով տուժածներին աջակցելը: Մեր նվիրատվությունների մեծ մասը հենց այդ նպատակով էլ արվում է: Այսօր մեր հայրենակիցների հայացքները դեպի Արցախ են, դեպի արցախցին»,-հավելեց Հայկակ Արշամյանը:

 

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40