«Արցախբանկ»-ը կվերադարձնի Արցախում գրավադրված ոսկյա իրերը՝ առանց վարկային պարտավորությունների մարման։
Այս մասին հայտարարություն է տարածել բանկը՝ հավելելով. «Նախատեսում ենք որոշակի աջակցություն ցուցաբերել սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում Արցախը հարկադրված լքած և ֆինանսական ծանր վիճակում գտնվող մեր հայրենակիցներին»: