Արցախի ԱԺ նախագահ է ընտրվել Աշոտ Դանիելյանը, կընտրվի նաև նախագահ

23.05.2025 14:29
566

Մայիսի 21-ին Աշոտ Դանիելյանը միաձայն՝ 28 կողմ ձայնով, ընտրվել է Արցախի Ազգային ժողովի նախագահ։ Նա եղել է միակ թեկնածուն և ներկայացնում է «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Արցախի Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սևակ Աղաջանյանը։ Արցախի 33 հոգանոց խորհրդարանի անդամներից նիստին մասնակցել է 28-ը։ Նիստը կայացել է Երևանում։

«Տասնօրյա ժամկետում Ազգային ժողովը կանցկացնի նաև Արցախի նախագահի ընտրությունը»,- ասաց Աղաջանյանը։

2023-ի հունիսին կայացած Արցախում սահմանադրական փոփոխություններից հետո սեպտեմբերին 9-ին Ազգային ժողովը նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին՝ մինչև հերթական ընտրությունները։ Նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները պիտի կայանային 2025-ին։ Սահմանադրական այս փոփոխությունը կատարվեցին 2023-ի ամռանը և Ազգային ժողովին թույլ էին տալիս ռազմական դրության պայմաններում երկրի նախագահ ընտրել։

2025-ի ապրիլի 15-ին Արցախի Ազգային ժողովը Երևանում նիստ էր գումարել և ընդունել սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծ, որի շնորհիվ պիտի պահպանվի նախագահի ինստիտուտը։

2023-ի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի կողմից Դավիթ Իշխանյանի գերեվարումից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարում էր Գագիկ Բաղունցը։

Արցախի նախագահի միակ թեկնածուն գործող նախագահ Սամվել Շահրամանյանն է։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40