Արցախի բուհերում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 1-ից, իսկ դպրոցներում՝ 14-ից

27.08.2020 20:39
4955

«Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝  այս  մասին, այսօր   կայացած    «Կորոնավիրուսի   ազդեցությունը  կրթության  իրավունքի   իրացման   վրա. հիմնախնդիրներ  և   լուծումներ»  թեմայով      քննարկման   ժամանակ   ասել  է  ԱՀ  կրթության, գիտության  և  մշակույթի    նախարար   Լուսինե  Ղարախանյանը:

Նրա  խոսքով՝    միայն  բուհերում  դասերը  սկսվելու  են      սեպտեմբերի  1-ից:

Նախարարը   տեղեկացրել է, որ  հանրակրթական   դպրոց    հաճախող  առաջին  դասարանցիները՝  սեպտեմբերի   1-ին,   1-1,5  ժամով  ուսուցիչների  հետ  հաճախելու  են   դպրոց՝   ի   նշանավորումն  գիտելիքի   օրվան:

«Մենք  այն  կարծիքին  ենք,   որ   սովորողները   դիմակ  դասապրոցեսի   ընթացքում  չպետք  է   կրեն.  ներկա  դրությամբ  մինչև   10  տարեկան  երեխաները    հաստատ  դիմակ   չեն  կրելու. մնացածների  հարցերը  դեռ  քննարկվում  են:  Դասերը  լինելու  են  վեցօրյա՝  35   րոպեանոց: Ուսումնական  հաստատություններում  արգելվելու  է   զանգվածային  միջոցառումների  կազմակերպումը:  Դպրոցի   կողմից  կազմակերպվող  արտաուսումնական     խմբակների  գործունեությունը  դադարեցվելու  է, եթե  իսկապես  դրանք   խանգարիչ  միջոցներ  են:  Բոլոր  այն  դպրոցներին, որոնք  ունեն  100-ից  ավել  աշակերտներ    և  կարողացել են    կազմակերպել  արտադպրոցական  պարապմունքներ, մենք  այսուհետ  ևս   թույլատրելու   ենք:   Ժամանակավորապես դադարեցվելու է   100-ից  ավել  աշակերտներ  ունեցող  ուսումնական  հաստատությունների  կողմից    կազմակերպվող   խմբակների   գործունեությունը:  Ի  դեպ, այդ   դպրոցները    գործելու  են   ոչ  միայն  երկհերթ, այլև   մեկ  հերթով: Ուսումնական  հաստատություններում   ժողովների  և  հավաքների  գործընթացը   պետք  է իրականցնենք  հեռավար  եղանակով  կամ   բացօթյա  միջավայրում՝   պահպանելով  հակահամաճարակային  իրավիճակը»,- մասնավորապես  ասել է նախարարը: 

Խոսելով   բուհերի  մասին՝  Լ. Ղարախանյանը  նշել  է, որ    Շուշիի տեխնոլոգիական  և  Արցախի   պետական  համալսարաններում   կենդանի  ուսուցում  է  լինելու.   Համավարակի  գրանցված   ցուցանիշների  աճի  դեպքում   անցում  է   կատարվելու  առցանցի: Շուշիի   տեխնոլոգիական համալսարանը  լուծել  է  նաև  երթուղայինների   հարցը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40