Արցախի գոյությունից է կախված Հայաստանի ապագան. Դավիթ Բաբայանի հարցազրույցը՝ Անկախության 30-ամյակի առիթով

02.09.2021 18:35
7974

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առիթով հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին՝ասելով, որ սա իր մեջ շատ կարևոր խորհուրդ պարունակող իրադարձություն է, քանի որ Արցախի Հանրապետությունը ստեղծվել է, կարողացել է իրեն պաշտպանել և զարգանալ համայն հայության ջանքերով:

«Հասկանալի է, որ այս իրավիճակում՝ երրորդ պատերազմից հետո, Արցախում շատ քիչ են լինում շնորհավորանքները, բայց այս շնորհավորանքը պարտադիր է, որովհետև Արցախի Հանրապետության ստեղծման, կայացման, պաշտպանության և զորացման համար իրենց կյանքն են նվիրաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները՝ իրենց արյունով, իրենց քրտինքով, իրենց ամեն ինչով: Սա շատ կարևոր իրադարձություն է և մեր ազգային-ազատագրական պայքարի տրամաբանական զարգացումն է: Պայքարի, որի վերջին փուլը սկսվել է 1988 թ. մեկնարկից և մինչև հիմա շարունակվում է: Սա մի տոն է, որը բոլորս պարտավոր ենք հիշել, տոնել, որովհետև սա, ի վերջո, մեր երկրի անձնագիրն է», - ասել է Արցախի արտգործնախարարը:

Դավիթ Բաբայանն իր խոսքում շեշտել է, որ արցախապահպանությունն ու արցախապաշտպանությունը, Արցախի սուբյեկտայնության պահպանումը այսօր կենսական նշանակություն ունի, քանի որ եթե չլինի հայկական Արցախը՝ ծայրաստիճան վտանգված է լինելու նաև ողջ Հայաստանը: Զրուցակցի խոսքով՝ Արցախի Հանրապետության գոյությամբ շահագրգռված են նաև մի շարք կարևորագույն ուժային կենտրոններ:

«Արցախը պետք է արժեք և սրբություն լինի Հայաստանում և Սփյուռքում: Դա մեծապես կնպաստի, որպեսզի Արցախը կարողանա կանգնել և մեր թիկունքը լինել: Իսկ որպեսզի ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք և ունենանք հաջողություններ արտաքին դաշտում, պետք է մեր սրտերում, հոգիներում, մտքերում, ուղեղներում կարևորենք այդ ամենը, Արցախը արժևորենք: Կրկնում եմ՝ Արցախը գաղափար է, անձեր չեն: Արցախապահպանությունը փիլիսոփայություն պետք է լինի, որովհետև սրանից է կախված Հայաստանի ապագան», - նշել է Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ մենք այլ տարբերակ չունենք, քան գաղափարախոսական ժողովուրդ լինելը, քանի որ նյութական դաշտում չենք կարող մրցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

1991 թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, հիմնվելով ԽՍՀՄ գործող Սահմանադրության և օրենքների վրա և օգտվելով իր պետական-իրավական կարգավիճակի հարցը ինքնուրույն որոշելու իրավունքից, հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում:

Հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում

Հարցազրույցը վարել է Արամ Սարգսյանը

Միջազգային ճանաչում ունեցող երգեհոնահարուհին՝ Կապանում

09.10.2026 16:39

«Հայաստանի իշխանությունները կորցնում են առողջ բանականությունը»․ ռուս քաղաքագետը՝ Երևանի քաղաքականության մասին

09.10.2026 15:36

Գորիսի «Մեծ Հայք»  պարային ստուդիան՝ Շրի Լանկայում

09.10.2026 15:14

Ավելի ինտենսիվ գյուղատնտեսություն՝ ավելի շատ թունաքիմիկատներ․ ի՞նչ է կատարվում Հայաստանում․ «Էկոսֆերա»

09.10.2026 14:45

ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք

09.10.2026 14:37

Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների

09.10.2026 14:30

Մեղրի, ՏԻՄ ընտրություններ. Սյունիքի մարզպետը և Մխիթար Զաքարյանը՝ ՔՊ-ի քարոզչական թիմում

09.10.2026 14:23

Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը

09.10.2026 12:15

Ալմա-Աթայի հռչակագիրը հայ-ադրբեջանական խաղաղության հիմքերից է․ Փաշինյան

09.10.2026 11:47

Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը․ Ալիեւ

09.10.2026 11:36

ԱՊՀ երկրների առաջնորդների ընդլայնված գագաթնաժողովը մեկնարկել է

09.10.2026 11:29

ԿԳՄՍ փոխնախարար Քրիստինա Թաթարյանը ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել

09.10.2026 11:17