«Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի»․ կոնգրեսական Բրեդ Շերմանը՝ ԼՂ շուրջ կնքված եռակողմ համաձայնագրի մասին

12.11.2020 10:54
1210

Լեռնային Ղարաբաղի հարցով զինադադարի կնքմանը ԱՄՆ վարչակազմի բացակայությունն աղաղակող էր և Հայաստանի ժողովրդի համար աղետալի արդյունքների բերեց, Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը։

«Ռուսաստանի և Թուրքիայի կողմից աջակցվող հրադադարի պայմանները, որոնք վերջ դրեցին Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած բռնություններին, անարդար են։ Թրամփի վարչակազմի բացակայությունը աղաղակող էր և աղետալի արդյունքների բերեց Հայաստանի ժողովրդի համար»,- գրել է կոնգրեսականը։

Նա ընդգծել է, որ նման փաստաթղթի ստորագրումն ամերիկյան առաջնորդության բացակայության հետևանք է։ Բացի այդ, Շերմանը նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չպետք է դիտարկվեն որպես հարցի վերջնական կարգավորում:

Նա նաև Պետդեպարտամենտին և ԵԱՀԿ ամերիկացի համանախագահին կոչ է արել աշխատել՝ արդար և հավասարակշռված երկարաժամկետ կարգավորման հասնելու համար։

«Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի»,- հավելել է նա։

tert.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22