Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրագործվող ահաբեկչության դեմ Ստեփանակերտում հավաք է կազմակերպվել

24.03.2022 15:48
4376

Այսօր` մարտի 24-ին, Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման տարածքում Արցախի մի խումբ կանանց նախաձեռնությամբ կազմակերպվել է խաղաղ հավաք՝ հանուն արցախցի երեխաների անվտանգության, խաղաղ մանկության և ապագայի։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հավաքի կազմակերպիչներից Քրիստին Բալայանը նշել է, որ այսօր հավաքվել են՝ արցախցիների ձայնը լսելի դարձնելու աշխարհին, քանի որ պարաստ են պայքարել հայրենիքում ապրելու իրավունքի համար:

«Պատահական չենք ընտրել մեր այսօրվա հավաքի տեղը, որովհետև մեր երեխաները մեր կարիքը շատ ունեն հիմա, մենք պետք է մեր երեխաների համար ամեն ինչ անենք, պայքարենք ու չլռենք: Պատերազմի ժամանակ մեր տղամարդիկ հայրենիքի պաշտպանության համար պայքար մղեցին, իսկ հիմա մենք պետք է թիկունք լինենք մեր տղամարդկանց համար: Թող աշխարհը իմանա, որ Արցախում հարյուր հազարից ավելի հայ է ապրում: Արցախը մեր պապերի տունն է և մենք այստեղ կապրենք, կարարենք ու կստեղծագործենք մեր երեխաների հետ միասին»,- նշել է Ք. Բալայանը:

Տեղահանված շուշեցի Ալյոնա Սարգսյանի խոսքով՝ այսօր Ադրբեջանի հայատյաց իշխանությունները նույն կերպ, ինչպես 1920թ. այս օրերին կազմակերպել էին Շուշիում հայկական ջարդերը, փորձում են ցեղասպանության նոր ծրագիր իրագործել:

«Սա սոսկ հումանիտար աղետ չէ, եթե այսօր չմիավորվենք, չմիաբանվենք, ուս ուսի չտանք` առանց քաղաքական հայացքների, մենք չենք կարողանա հասնել համերաշխության և մեր պահանջները ի լուր աշխարհի ներկայացնել: Եթե այսօր լռենք, վաղը պատմության գրքերում նոր արյունալի էջեր են լինելու: 2020թ. պատերազմի պատճառով ես կորցրել եմ ամեն ինչ, անգամ հորս գերեզմանին ներկայանալու պատիվը, սակայն այսօր այստեղ եմ, ապրում եմ և շարունակելու եմ ապրել Արցախում, որովհետև մենք պետք է պայքարենք մինչև վերջ»,- նշել է Ա. Սարգսյանը:

Հավաքի ժամանակ ելույթներով հանդես եկան Արցախի ապագայով մտահոգված քաղաքացիներ: Խաղաղ հավաքից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ազատամարտիկների պուրակ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ադրբեջանի ագրեսիային իրենց կյանքի գնով դիմադրած քաջորդիների հիշատակին:

artsakhpress.am

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները հանդիպել են Առաջաձորի, Վերին Խոտանանի, Տավրուսի և Ներքին Խոտանանի բնակիչների հետ

06.11.2026 21:58

Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի կառավարությանը փոխանցել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ

06.11.2026 21:30

12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ

06.11.2026 19:08

Քաղաքացիների 97.9%-ը մտահոգված է բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մաhվան դեպքերով

06.11.2026 17:16

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

06.11.2026 17:08

«Տիգրանաշենը Կադաստրի փաստաթղթերում ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ»․ լրագրողը՝ Սուրեն Թովմասյանին

06.11.2026 14:23

«Ինչպե՞ս եք պատկերացնում Արծվաշենը մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելը»․ հարց՝ Սուրեն Թովմասյանին

06.11.2026 14:20

Սյունիքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները

06.11.2026 14:18

Բարոյական հանցագործություն․ նրանք ոչնչացրին մարդու բարոյական կերպարը

06.11.2026 14:14

Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներին

06.11.2026 14:07

29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը

06.11.2026 13:01

Ադրբեջանի իշխանական պատգամավորը և Հայաստանի ընդդիմությունը Ռուսաստանին հայ-ադրբեջանական խաղաղության երաշխավոր են ճանաչում. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

06.11.2026 12:58