Արցախի կորստով Սյունիքի համար մարտահրավերները մեծացան. Արցախի համար ամեն ինչ պետք է անեինք. Փարսյան

19.08.2024 15:05
780

Արցախի կորստով մարտահրավերները Սյունիքի մարզի համար ավելացել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

«Արցախ-Սյունիք համագործակցությունը գալիս է դարերի խորքից, դա պատմական փաստ է։ Ինչպես Սյունիքն է եղել Արցախի թիկունքը, այնպես էլ Արցախն է եղել Սյունիքի թիկունքը։ Այսօր Արցախի կորստով մարտահրավերները, կարծում եմ, Սյունիքի մարզի համար ավելացել են»,- ասաց նա։

Նրա խոսքով` Կապանի կենտրոնից տեսանելի են Ադրբեջանի դրոշները դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 18-ի հայտնի դեպքերից հետո, երբ հայկական կողմը զիջեց ստրատեգիական բարձունքները, որոնք զբաղեցրել էր Կապանի ինքնապաշտպանության ժամանակ։

«Դրանից հետո ադրբեջանական զորքերը հայտնվեցին մեր բնակավայրերի անմիջապես հարևանությամբ»,- ասաց Փարսյանը։

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային` քաղաքապետը նշեց, որ շատ բան չի կարող ասել, իշխանությունները պետք է որոշեն, բայց իրենց համար անընդունելի է ցանկացած արտատարածքային միավոր Սյունիքի մարզում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40