Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով

21.11.2024 19:11
604

Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը։ Այն կրում էր «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական» խորագիրը («Sacred Grounds, Shared Vision»)։

Համաժողովը կազմակերպվել է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և Անգելիկումի էկումենիկ հետազոտությունների ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության հովանավորությամբ:

Համաժողովին իր մասնակցությունն է բերել Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով իր ողջույնի խոսքը փոխանցեց համաժողովի մասնակիցներին։ Վրթանես Սրբազանն իր խոսքում մասնավորաբար անդրադարձ կատարեց տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմին և բռնի տեղահանությանը, ինչը խախտել է այն բազմադարյա ներդաշնակությունը, որը տիրում էր տարածաշրջանում արցախցիների տեղաբնակությամբ պայմանավորված: Սրբազան Հայրը ժողովականներին ներկայացրել է, որ ներկայումս պղծվում և ոչնչացվում է մեր բազմադարյա մշակույթը, ինչը ստեղծվել է նվիրական հավատքի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ` հիշեցնելով և կոչ անելով, որ գիտական միտքը պիտի դառնա գերիշխող քաղաքական մտքի նկատմամբ, որպեսզի օբյեկտիվ արդարությունը տեսանելի լինի։ Վրթանես Սրբազանը նաև կոչ արեց քրիստոնյա աշխարհին աղոթել և գործել տարածաշրջանում խաղաղության պահպանման համար։ Ամփոփելով իր խոսքը` Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց համաժողովի կազմակերպիչներին, մասնավորաբար Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, որից հետո ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը։

Համաժողովին ելույթ է ունեցել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Համաժողովին ներկա հոգևորականները ընթերցել են Կարդինալ Կուրտ Քոխի, Կարդինալ Կլաուդիո Գուջերոտտիի և Կարդինալ Խոսե Տոլենտինո դե Մենդոնսայի ողջույնի խոսքերը: Ելույթով հանդես են եկել Արցախի թեմի թեմական խորհրդի անդամ Արմինե Ալեքսանյանը՝ «Հակամարտության գոտիներում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության դիվանագիտական և այլ միջոցներ. ի՞նչ կարելի է անել դրանք ընդլայնելու համար» թեմայով և պ․գ․դ․, պրոֆ․, ԵՊՀ, ՀԱԻ Համլետ Պետրոսյանը «Հուշարձանների ներկայիս վիճակը Արցախում» թեմայով։

Համաժողովում զեկույցներով հանդես եկան նաև մի շարք այլ փորձագետներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Հայաստանից և Մերձավոր Արևելքից։

ՀԱՍԵ Արցախի թեմ

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01