Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա առթիվ

12.06.2022 10:39
1006

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Թույլ տվեք Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ և եղբայրական ռուս ժողովրդին՝ ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը, անկեղծ ու բարիդրացիական հարաբերությունները, պատմական, մշակութային, հոգևոր ամուր կապերն ունեն դարերի պատմություն, նրանք միասին անցել են երկար ճանապարհ, համատեղ դիմակայել ժամանակի փորձություններին, հաղթահարել դժվարություններն ու կերտել հաղթանակներ:

Այսօր էլ ՌԴ խաղաղապահ զորակազմը գտնվում է Արցախում և իրականացնում չափազանց կարևոր առաքելություն՝ պաշտպանության բանակի հետ միասին ապահովելով մեր բնակչության անվտանգությունն ու անդորրը:

Արցախում գիտենք և բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության և անձամբ Ձեր ջանքերն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործին, ինչի համար խորապես շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ:

Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր եղբայրներին՝ կապակցությամբ և մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք, մեր բարեկամ երկրին՝ խաղաղություն ու բարգավաճում»:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10