Արցախի ներկայացուցչությունում ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում․ ինչ են փնտրում

11.12.2025 14:10
473

Նժդեհ Իսկանդարյանը նշեց, որ ներկայացուցչությունում ավելի քան 10 քննիչ կա։

Արցախի ներկայացուցչությունում ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Մոտ 1 ժամ է` խուզարկություն են իրականացնում։ Ներկայացել են, որ քննչական կոմիտեից են։ Փաստաթղթեր են փնտրում, գուցե իրենց օրակարգում այլ հարցեր էլ կան։ Այս պահին ներկայացուցչության 2-րդ հարկում են, տեղում ավելի քան 10 քննիչ կա։ Համակարգիչներն էլ են նայում, մի խոսքով ինչն իրենց հետաքրքրում է»,- նշեց Իսկանդարյանը։

Նա ընդգծեց՝ խուզարկության դատարանի որոշումը ցույց են տվել։ Արցախի պետնախարարը շեշտեց՝ այս պահին սպասում են, ու, եթե որևէ բան լինի, իրենք կհայտարարեն։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ գրել է, որ Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում:

Sputnik Արմենիային ՔԿ-ից էլ հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Հավելենք, որ երեկ Գերմանիայում ելույթ ունենալով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40