Արցախի պահպանության կոմիտեն արձագանքել է Փաշինյանին

17.04.2025 11:54
557

2025 թ․ ապրիլի 16-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարությունը, ըստ որի «Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու», Արցախի Պահպանության Կոմիտեն գնահատում է որպես պետության ու ժողովրդի շահերի դեմ ուղղված քաղաքականության հերթական դրսևորում։

Կոմիտեն արձանագրում է, որ նման մոտեցումները լրջորեն վտանգում են ոչ միայն Արցախի, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ինքնիշխանությունը և պետական շարունակականությունը։ Ղարաբաղյան շարժումն իր էությամբ ազգային-ազատագրական շարժում էր, որն ուղղված էր ոչ միայն Արցախի ազատագրմանը, այլև հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնմանը և միասնականության ամրապնդմանը։

Այսպիսով, նման հայտարարությունները և քաղաքական կուրսը`

1.    Աղավաղում են պատմական ճշմարտությունը, քանի որ Ղարաբաղյան շարժումը կարճաժամկետ քաղաքական ակցիա չէ, այլ ազգային դիմադրության ու ինքնորոշման իրավունքի իրացման գործընթաց։ Հրաժարումը այդ պայքարից հավասարազոր է սեփական պատմության ժխտմանը։

2.    Դարձնում են անտեսանելի միջազգային իրավունքները, քանի որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ մի կերպ չի չեղարկվել։ Փակված էջ հայտարարելը փաստացի նշանակում է հրաժարում այս իրավունքը միջազգային հարթակում պաշտպանելուց։

3.    Պառակտում են հայ ժողովրդի միասնականությունը, քանի որ նման հայտարարությունները խորը բաժանարար գիծ են գծում Հայաստանի և Արցախի հայության միջև։ Արցախը Հայաստան է, և մերժելով Ղարաբաղյան շարժումը՝ դուք մերժում եք մեր համահայկական միասնական պայքարը։
Արցախի Պահպանության Կոմիտեն հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժման արժեքները մնում են արդիական և կենսական՝ անկախ քաղաքական իշխանության ժամանակավոր հայտարարություններից։ Մենք շարունակում ենք հանդես գալ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների, անվտանգության և արժանապատվության պաշտպանության։

Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին վերանայել իրենց դիրքորոշումը և գիտակցել, որ ազգային-պետական շահերը չեն կարող փոխարկվել կարճաժամկետ քաղաքական հարմարության։
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին վերանայել իրենց այս վտանգավոր դիրքորոշումը՝ գիտակցելով, որ ազգային-պետական շահերի զոհաբերումն իբր քաղաքական ճկունության անվան տակ հղի է անդառնալի հետևանքներով թե՛ պետության անվտանգությանը, թե՛ պատմական պատասխանատվությանը:

Արցախի Պահպանության Կոմիտեն ստեղծվել է արցախահայերի իրավունքների պաշտպանության, մշակույթի պահպանման և պատմական հայրենիք վերադարձի պայքարը շարունակելու համար՝ ձգտելով միջազգային մակարդակում վառ պահել Արցախի և արցախահայության հարցը։
 

Արցախի Պահպանության Կոմիտե

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40