Արցախի պաշտպանության փոխնախարարը հայտարարել է պաշտոնից հեռանալու որոշման մասին

02.04.2019 12:25
1156

Օգանովսկի մականվամբ հայտնի գեներալը հայտարարեց հրաժարականի մասին։ Տեղեկություններ կան, որ դա կարող է կապված լինել 2008թ.–ի մարտի 1-ի գործի հետ։

Այսօր՝ ապրիլի 2-ին, պաշտոնը թողնելու մասին հայտարարությամբ է հանդես եկել Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը։ Այս մասին հայտնում է «Արցախպրեսը»` հրապարակելով Սամվել Կարապետյանի հայտարարությունը։ «Իմ զեկուցագրի համաձայն, շուրջ երեք տասնամյակ, նախ որպես կամավորական, ապա կանոնավոր բանակի զինվոր, Պաշտպանության բանակում ծառայելուց հետո թողնում եմ Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և զորացրվում զինված ուժերի շարքերից»,– գրում է Կարապետյանը։

 

Նա հատկապես առանձնացնում է իր զինվորական ծառայության այն ժամանակահատվածը, երբ զբաղեցնում էր Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը:

«Լինելով բանակի գլխավոր հարվածային ուժը, 1992-ից 1994 թվականներին զորամասն իր մասնակցությունն ունեցավ Արաքսից մինչև Օմար ընկած ռազմաճակատային գծում ծավալված գրեթե բոլոր մարտական գործողություններին և իր առջև դրված խնդիրը կատարեց փայլուն կերպով»,– նշում է Կարապետյանը` հիշեցնելով, որ 1992-ի աշնանն իր ղեկավարած զորամիավորումը կարողացավ հակառակորդին կանգնեցնել Խաչենագետի մատույցներում, և, անցնելով հակահարձակման, ազատագրել նախկինում բռնազավթված երեք տասնյակից ավելի հայկական բնակավայրեր և ոչնչացնել շուրջ 60 թշնամական ռազմահենակետ:

«Անչափ խորհրդանշական է, որ դրանցից մեկը՝ Քարվաճառի ռազմակայանը վնասազերծվեց ուղիղ 26 տարի առաջ հենց այս նույն օրը՝ ապրիլի 2-ին»,– ասված է Կարապետյանի հայտարարության մեջ։

23 տարի անց՝ 2016թ. ապրիլի 2-ին, հակառակորդի սանձազերծած պատերազմական գործողությունների ժամանակ Սամվել Կարապետյանն արդեն պաշտպանության փոխնախարարի կարգավիճակով էր։

Ավարտելով հայտարարությունը` Կարապետյանն իր խոնարհումն է բերում բոլոր հերոս նահատակների հիշատակին, ում հետ անցել է իր մարտական ուղին, շնորհակալություն հայտնում արցախյան առաջին և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին։

Հիշեցնենք` ըստ տեղեկությունների Սամվել Կարապետյանն առաջիկայում պետք է հարցաքննվի 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակներում:

Ըստ մամուլի` ՀՔԾ-ն տևական ժամանակ փորձում է Օգանովսկուն հրավիրել հարցաքննության, սակայն նա լռելյայն շրջանցել է թեման, իսկ բերման ենթարկել իրավապահները չեն ցանկացել՝ հաշվի առնելով, որ նա ոչ թե ՀՀ, այլ Արցախի Հանրապետության զինվորական պաշտոնյա է:


armeniasputnik.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24