Արցախի պատերազմն ապացուցում է, որ այս ահաբեկիչները չեն կռվում հավատի համար, որովհետև իրենց Աստվածը միայն ու միայն փող է». Աբրահամ Գասպարյանի կոչը արաբ մահմեդականներին (տեսանյութ)

09.10.2020 17:00
1227

Այսօր 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ադրբեջանաթուրքական ահաբեկչական ուժերը ռմբակոծեցին Լեռնային Ղարաբաղի երկրորդ քաղաք Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Դիմում եմ արաբական և իսլամական երկրների մեր բոլոր եղբայրներին։ «Արմնյուզ» հեռուստաընկերության հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը Արցախից դիմել է ադրբեջանաթուրքական ահաբեկչական ուժերին:

Նա մասնավորապես նշել է.

«Այս մեկ շաբաթվա ընթացքում սա իմ երկրորդ դիմումն է ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, որտեղ սեփական հողի վրա՛ իր մագիլներով, քաջարի որդիներով, պատվով ու նյութական միջոցներով, այս ժողովուրդը կռվում է ընդդեմ եռյակ թշնամու: Այո ասում եմ եռյակ, որովհետև միևնույն ժամանակ կռվում ենք նացիստական Թուրքիայի դեմ, որը մարմնավորում է թշնամության երեք գլուխները։ Այն Թուրքիայի, որն արաբական դատի իրական թշնամին է, որն առաջին իսկ օրվանից ճանաչեց սիոնիստական պետության գոյության իրավունքը արաբական հայրենիքի սրտում, որն իրական ու ճշմարիտ Իսլամի հոտ որևէ առնչություն չունեցող, խեղված կրոնական դրույթներով մոլորեցրեց արաբ հանրությանը: Իսլամը, որը մենք ճանաչում ենք, ճշմարիտ է. այն չի քանդում՝ կառուցում է, չի ռմբակոծում՝ շենացնում է Սուրբ Ղուրանն ասում է՝

«Հանուն բարեգութ Աստծո, ով մարդիկ, որ ձեզ ստեղծեցի արու և էգ, կազմեցի ձեզնից ազգեր ու ցեղեր, որպեսզի ճանաչեք միմյանց, շփվեք իրար հետ, զի Աստծո համար բարեպաշտն է ընդունելի, զի Աստված գիտակ է և փորձառու։

Ճշմարիտ տեր Ատված»։

Այսօր հայ ժողովուրդը կենաց-մահու կռիվ է մղում անգութ ահաբեկիչների դեմ, ովքեր պարարտ հող են փնտրում իրենց ծայրահեղական գաղափարները տարածելու , կռիվ է մղում այն ողորմելի ահաբեկիչների դեմ, որոնց սնանկ գաղափարաբանությունը ձախողվեց գրեթե բոլոր արաբական երկներում: Արցախի պատերազմն ապացուցում է, որ այս ահաբեկիչները չեն կռվում հավատի համար, որովհետև իրենց Աստվածը միայն ու միայն փող է:

Նայե՛ք այս մզկիթին, այն իսլամական երկրում չէ, այլ Արցախում, հայկական երկրում, որն առաջինն ընդունեց Քրիստոնությունը որպես պետական կրոն:

Նույնիսկ պատերազմի ամենադաժան օրերին, այս մզկիթը պահում ենք աչքի լույսի պես, որովհետև հավատում ենք խաղաղ համագործակցությանը, համամարդկային ստեղծագործ մշակույթին և կրոնների երկխոսությանը։

Ե՛վս մեկ անգամ եմ կրկնում՝ կրոնն Աստծունն է, երկիրը բոլորին. սա՛ ենք սովորել մանուկ հասակից։ Մուսլուման իմ քույրեր և եղբայրներ, այս պատերազմն պատեհապաշտական է և ո'չ կրոնական: Պատերազմ, որի միջոցով օսմանյան սուլթան հորջորջված Էրդողանը փորձում է խաբել ձեզ և համոզել, որ սա Ադրբեջանի պայքարն է ընդդեմ խաչակիրների։

Սա տգիտության դրսևորում է և մեծագույն սուտ, որով Էրդողանը փորձում է սեփական հեղինակությունը վաճառել արաբներին՝ որպես հավատացյալի և ազգային հերոսի։ Իրականում նա բռնապետ է և պատերազմի հանցագործ, որն ուզում է խաղարկել իր ֆաշիստական գաղափարաբանությունն ու այն կիրառել խաղաղասեր հայ ժողովրդի վրա։ Հարցրե՛ք ձոր երկրում ապրող հայ ընկերներին ու հարևաններին և կտեսնեք, թե ինչպիսի հարգանք ու ակնածանք են տածում Իսլամ կրոնի նկատմամբ։ Ջերմագին և մեծագույն ողջույններս Ձեզ ԼՂՀ-ից, այստեղ անառիկ կանգնած բանակից, որը պայքարում է՝ սիոնիստական արտադրության՝ թուրքական ու ադրբեջանական տերորիզմի դեմ հանուն մեր և ձեր խաղաղության»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:


 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22