Արցախի պատվիրակությունը Ֆրանսիայում է. անդրադարձ է կատարվել արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի իրացման կարևորությանը

15.04.2026 11:14
472

Ապրիլի 13-ին Ֆրանսիայում գտնվող արցախյան պատվիրակությունը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի գլխավորությամբ այցելել է Փարիզի քաղաքապետարան, որտեղ հանդիպում է ունեցել Փարիզի փոխքաղաքապետ, միջազգային համագործակցության գծով պատասխանատու Ադրե Պուլվարի հետ։

Հանդիպման ընթացքում Աշոտ Դանիելյանը երախտագիտություն է հայտնել Փարիզի քաղաքապետարանին՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ցուցաբերված հետևողական ուշադրության և աջակցության համար՝ ընդգծելով, որ այդ աջակցությունը հատկապես կարևոր է եղել ինչպես Արցախի շրջափակման ընթացքում, այնպես էլ դրան հաջորդած ծանր և ողբերգական զարգացումների ժամանակահատվածում։ Կողմերը քննարկել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման հարցի շուրջ միջազգային իրազեկման և ճնշման մեխանիզմների ակտիվացման հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանում ապաստանած արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրները և նրանց կարիքների հասցեական լուծման ուղիները։ Առանձին անդրադարձ է կատարվել Արցախի ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձի իրավունքի իրացման կարևորությանը։

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ առաջիկայում Երևանում համատեղ միջոցառում կազմակերպելու վերաբերյալ։

Նույն օրը պատվիրակությունն այցելել է Ալֆորվիլ քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Լուկ Կարվոնասի, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոյի և փոխքաղաքապետ Կարո Խաչիկյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Ալֆորվիլի քաղաքային խորհրդի և բնակչության կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանությանը՝ ընդգծելով, որ այդ աջակցությունը առանձնահատուկ նշանակություն է ունեցել նաև Արցախի դեմ իրականացված ագրեսիաների ընթացքում։ Քննարկվել են նաև հետագա համագործակցության ընդլայնման և շարունակականության ապահովման հնարավորությունները։

Հանդիպումներին մասնակցել են նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱԺ նախագահի խորհրդական, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը և Արցախի թեմական խորհրդի նախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողով

 

 

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08

Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին

12.11.2026 15:37

Փոխոստիկանապետն ասաց, որ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալ

12.11.2026 15:18

Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին

12.11.2026 15:06

Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»

12.11.2026 14:34

Մի անմեղ հարց ՔՊ–ի կապանյան նախընտրական թիմի երեք առաջատարին

12.11.2026 14:25

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49