Արցախի պետապարատն ամբողջությամբ անցել է խնայողության ռեժիմի

17.06.2023 16:07
836

 Արցախի պետական ապարատն ամբողջությամբ անցել է խնայողության ռեժիմի, հանրային սպասարկումն ապահովող կազմակերպություններին տրվել են համապատասխան հանձնարարություններ, կիրառվում են սահմանափակումներ: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով հունիսի 15-ին ԱՀ-ն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի ամբողջությամբ շրջափակմանն Ադրբեջանի կողմից։

Պետնախարարը նշել է, որ հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցված են ինչպես ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով հումանիտար բեռների փոխադրումը, այնպես էլ բուժառուներին պատշաճ բուժօգնություն ապահովելու նպատակով Կարմի Խաչի միջազգային կոմիտեի միջոցով ՀՀ բուժհաստատություններ տեղափոխելու գործընթացը, հայտնում է Արցախպրեսը։

Նա խնդրել է պետական կառավարման համակարգի ղեկավար կազմին վառելիքի և նմանատիպ այլ հարցերի դեպքում դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում, դադարեցնել կամ նվազագույնի հասցնել ծառայողական մեքենաների օգտագործումը:

Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները կապահովվեն անհրաժեշտ պարագաներով բնակչության սննդի, հացի մատակարարման գործընթացը կազմակերպելու համար: Առողջապահության նախարարությունը կապահովվի անհետաձգելի բուժօգնությունը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմաններով:

Գուրգեն Ներսիսյանն իր խոսքում դիմել է նաև հանրությանը՝ նշելով, որ խնդրում, հորդորում, ինչ-որ տեղ պահանջում է գործել առավելապես խնայողաբար:

Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ:

https://www.panarmenian.net/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40