Արցախին օգնելուց պաշտոնապես հրաժարված անձինք չեն վարանում խեղաթյուրելու իրականությունը. ՀԱՍԵ Արցախի թեմ

12.02.2025 16:52
575

Ցավալի է ՀՀ ԱԺ նախագահի հույժ պատասխանատու կոչումը ունեցող պաշտոնյայից այդպիսի անպատասխանատու հայտարարություններ լսելը Արցախի և արցախահայության մասին: Նման անհեռատես և հավակնոտ խոսքերը ոչ միայն չեն կարող նպաստել հայրենական կյանքում առկա խնդիրների լուծմանը, մեզ օդ ու ջրի պես այդքան անհրաժեշտ ազգային միասնության ապահովմանը, այլև ճիշտ հակառակը, դրանք առավելագույնս խորացնում են մեր ժողովրդի մեջ արհեստականորեն ներդրված հատվածականության բաժանարար գծերը․ այս մասին հայտարարություն է տարածել ՀԱՍԵ Արցախի թեմը:

«Ավելին, հոգևոր տեսողություն և ընկալում ունեցող մարդկանց համար հստակ տեսանելի են այդպիսի վարքագծի բուն պատճառները: Դրախտում առաջին մարդկանց գործած ամենամեծ մեղքը եղավ ոչ թե արգելված պտուղն ուտելը, այլ Աստծո հարցմանն ի պատասխան մեղքը իրենց վրայից ուրիշի վրա գցելը և չզղջալը: Այս երևույթը ներկա է մարդկության պատմության ողջ ընթացքում և դրա հաղթահարումը հնարավոր է միայն քրիստոնեության ճանապարհով, որ սովորեցնում է առաջին հերթին տեսնել մեր մեղքը և պատասխանատու լինել մեր քայլերի համար: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Արցախի 9-ամսյա շրջափակման ընթացքին և 2023 թ. բռնի տեղահանումից հետո մեր ժողովրդի մի ստվար հատվածի մոտ ցավալիորեն արմատացել է մեղքն ու պատասխանատվությունը իրենցից հեռացնելու կործանարար մոտեցումը, ինչի համար հիմք են ծառայել ամենաբարձր մակարդակով բազմիցս արված նման անհեռատես ու պառակտիչ հայտարարությունները, իսկ ԱԺ նախագահի վերջին հայտարարությունը ընդամենը թարմացումն էր վերոնշյալ մոտեցման:
 

Հարկ չենք համարում մանրամասն կերպով վերստին անդրադառնալու, թե 9-ամսյա շրջափակման նեղությունները կրած մեր ժողովուրդը ինչպիսի հերոսական դիմադրություն ցույց տվեց 2023 թ․ սեպտեմբերի 19-ին, որովհետև համաձայն սուրբգրային խոսքի, «Ով աչք ունի տեսնելու, կտեսնի», իսկ ով ցանկություն չունի իրականությունը տեսնելու, երբեք էլ չի տեսնի: Բայց ամենամեծ ցավն այն է, որ իրականությունը լավագույնս իմացող, 2023 թ. Արցախին օգնելուց պաշտոնապես հրաժարված անձինք չեն վարանում վերստին խեղաթյուրելու իրականությունը՝ նորից ու նորից աղ լցնելով հայրենազուրկ արցախցիների չսպիացած վերքերին, անտեսելով նաև 2023 թվականին նահատակված հարյուրավոր մեր տղաների սխրանքը:

Աղոթում ենք, որ Աստված իմաստություն տա մեր ժողովրդին, որպեսզի ոչինչ ու ոչ ոք պատճառ չդառնան արհեստական լարվածության ու իրար հանդեպ անհանդուրժողականության: Ինչքան որ զորանա սերը, ներողամտությունը և միասնությունը մեր հայրենիքում, այնքան ավելի շուտ կկատարվեն մեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները, որը վստահ ենք, որ ամեն մի հայի ցանկությունն է»,- ասված է հայտարարության մեջ:
 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40