Արցախից Երեւան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. ՀՀ ԱՆ խոսնակ

26.12.2022 14:32
1153

Երկու օր առաջ՝ դեկտեմբերի 24–ին, Արցախից Հայաստան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

«4 ամսական փոքրիկին այժմ հսկում է այն բժիշկը, որը մինչեւ նրա Հայաստան տեղափոխվելը, բուժում էր հեռավար տարբերակով։ Բուժման կուրսը նույնն է, փոքրիկի առողջական վիճակում փոքր–ինչ դրական տեղաշարժ կա։ Երեխան մի քիչ աշխուժացել է,  սկսել է ուտել, բայց հիվանդությանը հատուկ շարունակում է  բարձր ջերմել, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր»,– ասաց Հռիփսիմե Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ 4 ամսական փոքրիկը Արցախի «Արեւիկ» բուժմիավորումից Հայաստան էր տեղափոխվել Կարմիր Խաչի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ։ Եվս մեկ պացիենտ ավելի վաղ էր տեղափոխվել Հայաստան։ Դեկտեմբերի 12–ից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ադրբեջանցիները փակել են։

Արցախի Առողջապահության նախարարության տվյալով, ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10