Արցախն այն դարպասն է, որի դուռը բացելուց հետո ճանապարհ է հարթվելու դեպի Հայաստան․ Տիգրան Աբրահամյան

02.05.2023 18:24
815

Ադրբեջանը փաստացի իրագործեց իր կարևորագույն նպատակներից մեկը՝ Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելը, իսկ Հայաստանի իշխանությունը ոչ միայն լուրջ քայլեր չձեռնարկեց կանխելու Արցախի հայաթափման, էթնիկ զտումների և մեր հայրենակիցների անվտանգության հետ կապված խնդիրները, այլ իր հայտարարություններով նպաստեց ադրբեջանական ագրեսիայի համար պարարտ հող նախապատրաստելուն, ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Արցախի հարցն իրենից վանելու և այլ սուբյեկտների դաշտ մղելու, Արցախին բացառապես հումանիտար հարցերում աջակցելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու Հայաստանի իշխող ուժի պատրատակամությունը, որում որևէ արձանագրում չկա ինքնորոշման իրավունքի ու դրա իրացման վերաբերյալ, Ադրբեջանի համար բարենպաստ դաշտ է ձևավորել նույնիսկ գրավոր պայմանավորվածությունների խախտմամբ  ապօրինի անցակետ տեղակայելու  ու Արցախում բարդագույն վիճակ հրահրելու համար»,- ընդգծեց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝  Ադրբեջանի ագրեսիվ քայլերը պետք է լուրջ մտահոգությունների առիթ լինեն նաև Ռուսաստանի համար՝ որպես ոչ միայն եռակողմ փաստաթղթի, այևլ Արցախում լուրջ՝ խաղաղապահ գործառույթ  ստաձնած կողմի։

«Մյուս կողմից՝ շատ կարևոր է հասկանալ, թե ադրբեջանական անցակետի տեղակայման պայմաններում ինչպես է ապահովվելու արցախցիների անվտանգությունը, բնականոն կյանքը, որովհետև վերջին 4-5 ամիսների ընթացքում Արցախում հսկայական խնդիրներ են կուտակվել՝  հոգեբանականից, սոցիալ-տնտեսականից մինչև գոյաբանական։ Հայաստանի այն իշխանությունը, որն իրեն օտարում է մեր հայրենիքի  արցախյան հատվածում  ապրող հայերի նկատմամբ, նույնն անելու է սյունեցիների, տավուշեցիների, շիրակցիների ու երևանցիների նկատմամբ, իսկ Ադրբեջանի տարածքային նկրտումներն ու ախորժակը զուտ Արցախով չեն սահմանափակվելու։

Արցախը այն դարպասն է, որի դուռը բացելուց հետո ճանապարհ է հարթվելու դեպի Հայաստան»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։  

Նա շեշտեց՝  Արցախի հանձնման գործընթացն ավարտելու՝ Հայաստանի իշխանությունների գլխավոր խոչընդոտը եղել ու շարունակում է մնալ արցախցիների անկոտրում պայքարը, դիմադրելն ու սեփական հողին նվիրված լինելու անսահման ձգտումը, որին պետք է բոլոր միջոցներով սատարել և մասնակցել։

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40