Արցախն այս պահին չի ստանում անգամ հումանիտար բեռներ, ծանր հիվանդները զրկված են Երևան տեղափոխվելու հնարավորությունից. Ռուբեն Վարդանյան

17.06.2023 22:25
1000

Ադրբեջանի գործողությունները, պաշտոնական հաղորդագրությունները, տարածվող թեզերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է կրկին լարել իրադրությունը և՛ Արցախի, և՛ Հայաստանի ուղղություններով: Ցավոք, այս բարդ ու ճակատագրական պահին հանրությանը ճիշտ ուղերձներ տալու և համարժեք քայլեր ձեռնարկելու փոխարեն, Փաշինյանն ու նրա կառավարությունը շարունակում են շրջանառության մեջ դնել մեր պետականության հիմքերը թիրախավորող թեզեր: «Կադաստրային թղթից» մինչև Մասիս սարը Արագածով փոխարինելու թեզերը մեկ նպատակ են հետապնդում՝ թույլ չտալ մեզ գիտակցել ստեղծված իրավիճակի լրջությունը:

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարություններից հետո Փաշինյանը սկսեց հանդես գալ ելույթներով, որոնցով փորձում է հարցականի տակ դնել հայոց պետականության գոյությունն առհասարակ: Ես բազմիցս եմ նշել, որ Արցախից հրաժարումը կործանարար է լինելու հայոց պետականության համար: Փաշինյանը իր գործողություններով ապացուցում է դա: Ստացվում է, որ մինչ Ալիևը թիրախավորում է Արցախն ու Հայաստանը, Փաշինյանն էլ ներսից հարվածում է մեր արժեքային համակարգի հիմնասյուներին՝ բանակ, կրոն, պետականություն, պատմական հիշողություն, Ցեղասպանության ճանաչման կարևորություն, Արցախի հիմնահարց... Իրականացվում է այնպիսի քաղաքականություն, որը թուլացնում է մեր դիմադրողականությունը, փորձում կոտրել մեր ազգային արժանապատվությունը:

Այս օրհասական ու ճակատագրական պահին կարևոր է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում մենք սթափ դատողություններ անենք, չտրվենք տեղեկատվական ու հոգեբանական սադրանքներին, չգնանք կեղծ օրակարգերի հետևից: Մենք ունենք ներուժ պահպանելու Արցախն ու այս իրավիճակից հանելու Հայաստանը: Մենք պարտավոր ենք գնալ այդ ճանապարհով, քանի որ հակառակ դեպքում՝ կանգնելու ենք պետականության կորստի առաջ ու դրա գլխավոր մեղավորը լինելու ենք հենց ինքներս:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40