Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ՀՀ ԿԳՄՍ խոսնակ

03.10.2023 10:30
795

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է.

«2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ու անընդհատությունն ապահովելու նպատակով առաջարկվում է այդ ուսանողներին, իրենց դիմումների համաձայն, ներգրավել ուսումնական գործընթացներում՝ կցագրելով համապատասխան մասնագիտությամբ (կրթական ծրագրով) համապատասխան կուրսերում: Ուսանողները պետք է կցագրվեն՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից, տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից, կրեդիտների տարբերությունից (առարկայական տարբերություններից ու ակադեմիական պարտքերից)՝ ըստ անհրաժեշտության ցուցաբերելով իրավիճակային կամ անհատական մոտեցում»:

Համաձայն շրջաբերականի՝ բուհերը պետք է վարեն նշված ուսանողների հաշվառում՝ մեկշաբաթյա պարբերականությամբ տվյալները ներկայացնելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե` հետագայում փաստաթղթավորումն ու լիարժեք ներգրավումն ապահովելու համար:

«Մինչև քննաշրջանի սկիզբն անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ համապատասխան փաստաթղթերի առկայությունն ապահովելու, ինչպես նաև ուսանողների տեղափոխության գործընթացներում, ըստ անհրաժեշտության, նոր կարգավորումներ սահմանելու ուղղությամբ։ Քննարկվում են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրեր, որոնց վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշված է շրջաբերականում։

Բուհերին առաջարկվել է կրթական գործընթացին զուգահեռ դիտարկել նաև տեղահանված ընտանիքների ուսանողների ինտեգրման, հոգեբանական և կրթությանն առնչվող հավելյալ աջակցության ծրագրեր և ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները՝ բուհի համապատասխան ստորաբաժանումների միջոցով կամ համագործակցելով այլ բուհերի հետ։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40