Արցախցիների բնակապահովման ծրագրի համար ստացվել է 990 դիմում

10.10.2024 14:46
765

Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ արցախցիների բնակապահովման ծրագրի առաջին փուլի համար ստացվել է 990 դիմում. այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Դիմումներից հաստատվել է 30-ը. մյուսները մերժվել կամ ուսումնասիրման փուլում են։ Հավաստագիր ստացել է շուրջ 30 ընտանիք, որոնք առայժմ չեն իրացրել այն:

Մերժման պատճառներից առաջինն այն է, որ ընտանիքի առնվազն մեկ անդամը չունի քաղաքացիություն, երկրորդը՝ ընտանիքի առնվազն մեկ անդամը չունի տեղահանվածի կարգավիճակ։

«Երկուսն էլ կարգավորվող խնդիրներ են, այսինքն՝ ասում ենք մերժում, բայց դա նախնական ծանուցում է, որ ընտանիքում այսինչ անձը՝ չափահաս կամ անչափահաս, խնդիր ունի տվյալների հետ կապված, և ընտանիքը տվյալ անձի խնդիրները կարգավորելուց հետո կարող է կրկին լրացնել նոր դիմում և արդեն ստանալ հավաստագիր»,- ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։

Ըստ նախարարության՝ կանխատեսվում է, որ առաջին փուլի համար կդիմի 4200 շահառու ընտանիք:

ՀՀ միգրացիոն ծառայությունից էլ հայտնում են, որ հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիություն ստանալու համար դիմել է 2727 արցախցի, որոնցից 1710-ին արդեն շնորհվել է քաղաքացիություն։

***

Հունիսի 15-ին մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը: Աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում։ Առաջին փուլում կարող են դիմել երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։ Առաջին փուլի համար դիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40