Արցախցիների կուտակային կենսաթոշակային միջոցներն իրենց բանկային հաշվին վերադարձնելու փորձերը մերժվել են. Արցախի տեղեկատվական շտաբ

27.10.2025 16:55
607

Արցախցիների կուտակային կենսաթոշակների մասին բարձրացված հարցերի վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը ​​​ ​

«Կուտակային կենսաթոշակների մասին» ԱՀ օրենքում 2024 թվականի հունվարի 16-ին լրացվել է նոր հոդված, որով սահմանվել է անհաղթահարելի ուժով՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են և մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ փոխանցվում նրա այլ կենսաթոշակային ֆոնդում բացված հաշվին կամ վերադարձվում նրա բանկային հաշվին՝ ԱՀ կառավարության սահմանած կարգով: 2024 թվականի փետրվարի 29-ին ԱՀ կառավարության որոշմամբ սահմանվել է կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և դրա արդյունքում ձևավորված միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ նրա այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ նրա բանկային հաշվին փոխանցման կարգը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

«Կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և դրա արդյունքում ձևավորված միջոցները շահառուների բանկային հաշվին փոխանցման նպատակով համապատասխան դիմում է ներկայացվել բոլոր լիազոր մարմիններին, սակայն մերժվել է կուտակային վճարների վերադարձը, ավելին ՀՀ ԱԺ կողմից 2024 թվականի հունիսի 13-ին ընդունված «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքում կատարվել է լրացում, ըստ որի անձը (այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձը), որի համար (օգտին) ՀՀ գրանցված ներդրումային ֆոնդում, բացառությամբ ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի, կատարվել են կուտակային հատկացումներ, կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը սահմանվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունները ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգ տեղափոխելու համար: Այս դեպքում տվյալ ներդրումային ֆոնդի՝ անձին պատկանող փայերը մարվում են, և դրա արդյունքով ստացված գումարը փոխանցվում է նրա ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդին: Սույն մասով նախատեսված ժամկետում անձի կողմից կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար դիմում չներկայացվելու դեպքում այլ ներդրումային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողը սահմանված ժամկետում մարում է անձին պատկանող՝ այլ ներդրումային ֆոնդի փայերը և դրա արդյունքով ստացված գումարը փոխանցում է այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդին, որն իր ակտիվների կառուցվածքով ամենամոտն է տվյալ ներդրումային ֆոնդի ակտիվների կառուցվածքին:

ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի սույն հոդվածը Սահմանադրության 29-րդ, 60-րդ (սեփականության իրավունքը), 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու հարցով։ Այսինքն սահմանադրական կարգով վիճարկվել է օրենքի այն դրույթը, որով նախատեսվել է արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։

ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի նոյեմբերի 19-ի ՍԴԱՈ-176 որոշմամբ «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքի 8.1-ին հոդվածի՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժվել է:

Արցախցիների կուտակային կենսաթոշակային միջոցները իրենց բանկային հաշվին վերադարձնելու փորձերը մերժվել են: ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ այդ գումարները պետք է տեղափոխվեն ՀՀ կուտակային համակարգ՝ մասնակցի դիմումով կամ ավտոմատ: Այս ավտոմատ տեղափոխման մեխանիզմի սահմանադրականությունը վիճարկվել է ՀՀ Սահմանադրական դատարանում, սակայն բարձր դատարանը մերժել է գործի քննությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11