Արցախում այս տարվա առաջին կիսամյակում ծնունդների թիվն աճել է մոտ 200-ով. գերակշռել են տղաները

18.07.2022 11:28
3868

2022 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել  է  792 երեխա՝ 406 տղա, 386 աղջիկ:

Քաղաք Ստեփանակերտում 697 երեխա է ծնվել,  առավելագույն  ծնված երեխաների  քանակ   շրջաններից   գրանցվել է Մարտակերտում՝  66,  այնուհետև՝  Մարտունիում՝  29:

Հունվար-հունիս  ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 4 ծնունդ:

Հարկ է նշել, որ  6 երեխա ծնվել է արտամարմնային   բեղմնավորման  ճանապարհով,  որից 3   տղա,  3  աղջիկ:

Արցախի  Հանրապետությունից  ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 15 երեխա՝ 8 տղա,  7 աղջիկ:  Արդյունքում ԱՀ-ում  ընդհանուր  ծնելիությունը  առաջին կիսամյակում կազմել է 807 երեխա՝  414  տղա, 393  աղջիկ:

2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է  593 երեխա՝  270  տղա, 323-աղջիկ, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ունենք ուրախալի փաստ այն առումով, որ ծնունդների թիվն աճել է գրեթե 200-ով, և նորածինների մեջ գերակշռում են ապագա զինվորները:

 Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08

Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին

12.11.2026 15:37