Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար

11.09.2021 20:28
13463

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Կամո Բահատուրի Վարդանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին:

Կամո Բահատուրի Վարդանյանը ծնվել է 1966 թ. մարտի 18-ին Մարտունու շրջանի Նորշեն գյուղում:

Սովորել է Մարտունու շրջանի Նորշեն գյուղի միջնակարգ դպրոցում: 2006 թ. ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան: 2019 թ. ավարտել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիան:

1992 թ. փետրվարի 1-ից ծառայում է ԱՀ ՊԲ-ում: 1992-2012 թթ. ՊԲ տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ` դասակի հրամանատար, վաշտի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գումարտակի հրամանատար, զորամասի հրամանատարի տեղակալ, զորամասի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ:

2007-2012 թթ. եղել է  ՊԲ լեռնահրաձգային միավորման հրամանատար: 2012 թ. նոյեմբերի 12-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:

2011 թ. մայիսի 6-ին ԱՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Մասնակցել է 1992-1994, 2016 և 2020 թթ. մարտական գործողություններին:

Պարգևատրվել է ԱՀ  «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ «Արիություն» մեդալով, ՀՀ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ԱՀ «Արիության համար» և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:

1lurer.am

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08