Հայրենի մեր Արցախի հանդեպ սերն է այն ուժը, որ մեզ պետք է գոտեպնդի դիմանալու բոլոր տեսակի նեղություններին ու սադրանքներին․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձը

13.12.2022 20:11
3650

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել՝ Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ․

 «Սիրելի՛ արցախցիներ,

⠀Արցախյան վերջին գոյապայքարից հետո ադրբեջանական կողմը, չբավարարվելով իր այսպես ասած «ձեռքբերումներով», ախորժակ ունի ամբողջ Արցախի վրա, և արդեն քանիցս փորձել է չարանենգ ճանապարհներով հասնել իր նպատակին՝ հոգեբանական տեռորի ենթարկելով արցախահայությանը: Քանի որ արցախահայությունն ունի շատ լավ փորձ՝ հասկանալու թշնամու ծրագրերը, ուստի այսօր էլ լավ զգում է վտանգի աստիճանը և այդ իսկ պատճառով մտահոգ է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ու կենսական ճանապարհի փակումը զուտ բնապահպանական հարց չէ, այլ Արցախի ժողովրդի դեմ պետական հովանավորությամբ ծրագրավորված ու թիրախային մի գործընթաց, որ նպատակ ունի ամեն կերպ ճնշելու արցախահայությանը և ստիպելու լքել հայրենի հողը:

Սիրելի՛ արցախցիներ, հորդորում ենք չտրվել թշնամու սադրանքներին, չհուսահատվել և խուճապահար չլինել, չկորցնել զգոնությունը, որին հենց ձգտում է մեր թշնամին:

Սատանան Քրիստոսի խաչելության իրադարձության առաջ կանգնած չարախնդում էր, թե կարողացավ սպանել ճշմարտությունը և արդարությունը, բայց ի զորու չէր տեսնել Նրա իրական ուժը՝ Սիրո ուժը, որովհետև զուրկ էր սիրելու կարողությունից։ Հայրենի մեր Արցախի հանդեպ սերն է այն ուժը, որ մեզ պետք է գոտեպնդի դիմանալու բոլոր տեսակի նեղություններին ու սադրանքներին, որոնք չեն կարող վերացնել մեր այդ կենարար ուժը, որը վերջիվերջո հաղթելու է, ինչպես Քրիստոս Իր հարությամբ հաղթեց մահվան զորությանը։

Լիահույս ենք նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմը կշարունակի բարձր մակարդակով իրականացնել սրբազան իր առաքելությունը և կվերականգնի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի կենսական ու ապահով գործունեությունը: «Նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս, հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմ․ 5:4-5)»։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01