Արցախում կան անհայտ կորած քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ

24.10.2020 14:32
4963

 Արցախի բնակավայրերում անհայտ կորած քաղաքացիական անձինք կան. ռիսկը մեծ է, որ նրանք զոհվել են ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսում այս մասին ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Առ այսօր մենք արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր: Վիրավորներից մեկը հենց գիշերն է արձանագրվել՝ Ավետարանոց գյուղում ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով»,- ասաց Բեգլարյանը:

Անդրադառնալով նյութական վնասներին՝ նա նշեց, որ նախնական վերլուծությամբ վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել է 10 հազար 500-ի մոտ մասնավոր սեփականոթյուն՝ բնակարան, տուն, խանութ և այլն: 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային օբյեկտներ ու արտադրական օբյեկտներ: Եվ 1100-ից ավելի շարժական գույք, մասնավորապես, մեքենա է վնասվել:

ՄԻՊ-ը նշեց, որ այս թվերը մոտավոր են և ճշգրտման կարիք ունեն: Ահռելի մեծ ծավալի, նաև ռազմական գործողությունների շարունակականության պատճառով դեռ հնարավոր չէ ճշգրտված տվյալներ ներկայացնել:

«Որոշակի նախնական տվյալներ կան որոշ քաղաքացիական անձանց զոհվելու վերաբերյալ հատկապես այն բնակավայրերում, որտեղ մուտք են գործել ադրբեջանական դիվերսիոն խմբերը, սակայն, պայմանվորված ռազմական գործողությունների շարունակմամբ, անհնար է վերջնական ճշգրտված տվյալ այս մասին ներկայացնել: Այնուամենայնիվ, նաև հաշվի առնելով Հադրութի դեպքը՝ երկու քաղաքացիական անձանց սպանությունը, ինչի վերաբերյալ տեսանյութը հրապարակվեց ադրբեջանական սոցիալական մեդիայում, ռիսկը մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինել, քանի որ մեր տեղեկություններով անհայտ կորած քաղաքացիական անձինք կան տվյալ բնակավայրերից»,- ասաց ՄԻՊ-ը:

Նա նկատեց, որ նկատի ունենալով Ադրեջանի ձեռնագիրը, որն ակնհայտ է բազմաթիվ ապացույցների հիման վրա, և որը կիրառվում  Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից, վտանգը բավականին մեծ է, որ այդ քաղաքացիական անձինք զոհվել են, նույնիսկ ենթարկվել են խոշտանգումների և մի շարք այլ ռազմական հանցագործողությունների:

Աննա Գրիգորյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40