Արցախում լարվածություն չի կարող լինել․ արցախցին թույլ չի տա․ Կարեն Համբարձումյան

10.04.2020 17:15
1230

Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, ու երկրորդ փուլ անցան ԱՀ նախկին պետնախարար, վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը (36,076 ձայն կամ 49,2 տոկոս) և ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը (19,360 ձայն կամ 26,4 տոկոս)։

Սակայն ընտրություններից հետո երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանի աջակիցները հայտարարություններ էին տարածում՝ նաև ընտրությունների առաջին փուլն անվավեր ճանաչելու առնչությամբ, ինչը կարող է ընտրությունների երկորդ փուլում որոշակի լարվածություն առաջացնել։
 
ArmLur.am-ը Արցախի նախագահական ընտրությունների երկորդ փուլի հնարավոր հետաձգման և հետընտրական զարգացումների մասին զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ։
 
«Ես կարծում եմ՝ Արցախում նախագահական ընտրությունների երկրդորդ փուլի հետաձգման պատճառ չկա, կամ իրավական որևէ խնդիր չկա»,-նշեց իմքայլական պատգամավորը։
 
Պատգամավորի կարծիքով ՝ Արցախում լարված հետընտրական զարգացումներ չեն լինի։
 
«Այն մարդիկ, ովքեր նման կանխատեսումներ  ունեն, հնարավոր է, որ նաև նման ցանկություն ունեն, բայց ես վստահ կարող եմ ասել՝ Արցախում լարվածություն չի կարող լինել, քանի որ արցախցին հասկանում է սահմանային իրավիճակը, արյան գնով ձեռք բերված հողերի ռիսկայնությունը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
 
Վերջինիս հավելմամբ՝ արցախցին սթափ գիտակցում է և երբեք թույլ չի տա ՝ չհամաձայնեցված կամ սխալ գործողություններ տեղի ունենան այնտեղ։
 

artsakhpress.am

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22