Արցախում նախատեսվում է մի շարք բարեփոխումների միջոցով ուժեղացնել շրջանային բուժմիավորումների կարողությունները

14.02.2022 22:11
4225

Այսօր ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը և Առողջապահության նախարար Միքայել Հայրիյան Միքայել Հայրիյանը միասին այցելել են Ասկերանի շրջանային բուժմիավորում և գործադիր տնօրեն Գոհար Հակոբջանյանը տեղում ներկայացրել է բուժհիմնարկի 2021թ․ գործունեության ցուցանիշները։

Հաշվետու տարում՝

2021թ-ի հոկտեմբերի 10-ից բուժհիմնարկում գործում է ՈՒՁՀ-ի կաբինետ, որում իրականացվել է 665 ՈՒՁՀ:

Վերապատրաստման դասընթացներ են անցել ՇԲՄ-ի բժիշկները և բուժքույրերը:
COVID-19 համավարակի հետ կապված հաճախակի են դարձել բժիշկների Zoom հարթակի միջոցով վերապատրաստման դասընթացները:

2021թ․ 1055 մարդ ( 582 երեխա) անվճար ապահովվել են դեղորայքով։

Շտապ բժշկական օգնության բաժանմունքը ապահովում է շուրջօրյա անհետաձգելի բժշկական օգնություն և 2021թ. գրանցվել է 1174 կանչ, որից 497 գյուղական վայրերից։

2021թ-ին ստացիոնար բուժում են ստացել 314 հիվանդ, որից մանկական` 86, ընդհանուր թերապևտիկ 211, մանկաբարձա-գինեկոլոգիական` 86:
Բուժանձնակազմի հետ քննարկել են բուժսպասարկման որակի բարձրացման, շենքային ու տեխնիկական պայմանների բարելավմանն առնչվող հարցեր:

Պետնախարար Ա․ Բեգլարյանը նշել է, որ ԱՀ կառավարությունն անհրաժեշտ ու վճռական քայլեր է իրականացնելու՝ համակարգային լուծումներով հարթելով առկա խնդիրները: Նախատեսվում է մի շարք բարեփոխումների միջոցով ուժեղացնել շրջանային բուժմիավորումների կարողությունները և ակտիվ գործունեություն ծավալել հատկապես կանխարգելիչ առողջապահության արդյունավետության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Հանդիպման վերջում նախարար Մ․ Հայրիյանը իր գոհունակությունն է հայտնել բուժանձնակազմին նման պայմաններում աշխատանքը պատշաճ ձևով իրականացնելու համար։

armdaily.am

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08