Այսօր արցախյան շարժման 38–ամյակն է

20.02.2026 15:33
811

1988թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստը որոշում ընդունեց դիմել Երևանին և Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով։ Որոշումից հետո, նույն օրը Երևանում արցախահայությանն աջակցող ցույց սկսվեց։

Երևանի Ազատության հրապարակը, որտեղ հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, որոշ ժամանակ անց դարձավ Արցախյան շարժման հավաքների վայրը։

Արդեն փետրվարի 26-ի հանրահավաքին հայտարարվեց «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծման մասին։ Առաջին կազմը 9 հոգուց էր բաղկացած՝ ծագումով ԼՂ–ից գործիչներ, նաև կուսակցական ներկայացուցիչներ։

Սակայն որոշ ժամանակ անց արդեն «Ղարաբաղ» կոմիտեի կազմն արմատական փոփոխությունների ենթարկվեց։ Մայիսին 19-ին Իգոր Մուրադյանը հեռացվեց կոմիտեից. պատճառը հանրահավաքում նրա ելույթն էր, որ զինված պայքարի կոչ էր արել, հակառակ՝ շարժման որևէ օրենք չխախտելու ռազմավարության։

Նոր ձևավորված 11 հոգանոց «Ղարաբաղ» կոմիտեն՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Մանուկյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գևորգյան, Ռաֆայել Ղազարյան, Սամսոն Ղազարյան, Ալեքսան Հակոբյան, Աշոտ Մանուչարյան, Վանո Սիրադեղյան, Դավիթ Վարդանյան կազմով առաջնորդեց անկախության շարժումը։

1988-ի մարտ-մայիս ամիսներին շարժման օրակարգում բացառապես Հայաստանին Ղարաբաղի վերամիավորման հարցն էր: Սակայն արդեն մայիսից Ղարաբաղի խնդրից զատ` դրվեցին նաև Հայաստանի ժողովրդավարացման և ինքնիշխանության պահանջները:

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08