«Մեր թիկունք ներթափանցելու թշնամու բոլոր փորձերը կասեցվել են, մեր ուժերը հրոսակախմբերին հայտնաբերում ու ոչնչացնում են». Դավիթ Բաբայան

05.11.2020 11:48
4906

«Այս պահին Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, չնայած անընդհատ լսվում է հրետանու աշխատանքը, աշխատում է նաև հայկական կողմի հրետանին, որը բավականին արդյունավետ է գործել այսօր առավոտյան և կեսգիշերից սկսած։ Աշխատանքներ են տարվել մի շարք հրոսակախմբերի ոչնչացման ուղղությամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր վիճակը կարելի է ասել կայուն է, սակայն ծանր է այն տեսանկյունից, որ թշնամին տարբեր ուղղություններով շարունակում է ներթափանցման փորձեր իրականացնել։

«Մեր թիկունք ներթափանցելու թշնամու բոլոր փորձերը կասեցվել են, նրանք ոչնչացվել են, ճիշտ է, որոշ հրոսակախմբեր այս ու այնտեղ փորձում են պատսպարվել, բայց մեր ուժերը նրանց հայնաբերում ու ոչնչացնում են»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորների այցերին Արցախ և դրա հետ կապված տարբեր արձագանքներին, Դավիթ Բաբայանն ասաց, որ այդ պատգամավորները ցանկանում են որևէ բանով օգնել Արցախին, բայց կան երկրներ, որոնք ի վիճակի չեն որևէ փոփոխություն մտցնել իրավիճակում։

«Մենք այս խորհրդականների այցերը շատ ենք գնահատում ու կարևորում, բայց այդ այցերն ավելի շատ գտնվում են բարոյական տիրույթում։ Մարդիկ գալիս են իրենց աջակցությունն են հայտնում, բայց որ ասենք՝ այդ այցերը աշխարհաքաղաքական տեսակետից որևէ բան են փոխելու՝ դեռ վաղ է այդ մասին խոսել։ Կրկնում եմ՝ բարոյական և տեղեկատվական տիրույթում իհարկե դրական ներդրում է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02