«Ջալալ Հարությունյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ, բավականին լավ տեսք ուներ». Վահրամ Պողոսյան

25.01.2021 18:51
4963

«Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի հետ կապված, կարծում եմ՝ բոլոր խնդիրներն անցյալում են»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տեղյա՞կ է՝ ինչպես է ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը:

Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ Ջալալ Հարությունյանին վերջին անգամ տեսել է հունվարի 4-ին, երբ ՊԲ նախկին հրամանատարը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ.

«Փառք Աստծո, Ջալալ Հարությունյանը բավականին լավ տեսք ուներ, միայն ձեռքերն էին վիրակապված»,- ասաց Վահրամ Պողոսյանը, ապա հավելեց, որ Ջալալ Հարությունյանի ապաքինման պրոցեսը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Ջալալ Հարությունյանը մարտական խնդիր կատարելու ժամանակ վիրավորվել էր։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նրան ազատել էր ՊԲ հրամանատարությունից և այդ պաշտոնում նշանակել էր Միքայել Արզումանյանին։

Հոկտեմբերի 28-ին Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Նշենք նաև, որ ՊԲ նախկին հրամանատարը հիվանդանոցից դուրս էր գրվել դեկտեմբերի 4-ին:

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08

Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին

12.11.2026 15:37