Արցախը կողմնակից է բացառապես ռուս խաղաղապահների տեղակայմանը. Դավիթ Բաբայանը՝ ԱՄՆ-ի առաջարկության մասին

31.10.2020 15:22
4978

«Այն, որ խաղաղապահները պետք է գան, կարծում եմ՝ սա արդեն պարզ է, բայց Արցախը կողմնակից է և դիտարկում է բացառապես ռուսական խաղաղապահների տեղակայումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով տարածաշրջանում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու ԱՄՆ-ի առաջարկությանը։

Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել։ Այս մասին երեկ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը: «Երեք հրադադարի պայմանավորվածությունները չեն իրականացել։ Ցավոք, դժվար է պատկերացնել հրադադարի երկարատև պահպանումը, եթե դրանում ներգրավված չեն բազմազգ խաղաղապահ ուժեր կամ դիտորդներ։ Իհարկե, ցանկացած խաղաղապահ առաքելություն չպետք է լինի Մինսկի խմբից, այդ թվում՝ համանախագահ երկրներից, ներառյալ ԱՄՆ-ից և հարևան երկրներից։ Թուրքիայի ցանկացած միջնորդություն կամ խաղաղապահ առաքելություն ընդունելի չէ ԱՄՆ-ի, ինչպես նաև Հայաստանի համար»,- նշել է նա։ Օ՛Բրայանն ավելի հստակեցրել է խաղաղապահների տեղակայման վերաբերյալ իրենց առաջարկը. «Մենք կարծում ենք, որ երկու կողմն էլ պետք է ընդունի սկանդինավյան խաղաղապահների գաղափարը, և մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ՝ ձևավորելու խաղաղապահ ուժեր, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում հրադադարը պահպանելու համար: Մենք կարծում ենք, որ մենք առաջընթաց ունենք դիտորդների տեսակների հարցի շուրջ։ Շատ բարդ իրավիճակ է, երկու կողմն էլ տարբեր դաշնակիցներ ունեն, դրա համար կարիք կա չեզոք դիտորդների։ Այդ պատճառով էլ կարծում ենք, որ խաղաղապահները Դանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից և Նորվեգիայից երկու կողմերի պահանջներն էլ կբավարարեն։ Նրանք շատ արդյունավետ զինվորներ են, լավ պատրաստված են, և մենք աշխատում ենք այս կառավարությունների հետ՝ տեսնելու, թե արդյոք կկարողանա՞նք գլուխ բերել զինված դիտորդ ուժերի, որոնք կնպաստեն հրադադարին»։

«Մենք կողմնակից ենք, որ լինեն ռուսական խաղաղապահներ։ Ռուսաստանը միակ երկիրն է, որ նախևառաջ բարեկամական հարաբերություններ ունի և Հայաստանի, և Ադրբեջանի հետ։ Ռուսաստանը, ռուս ժողովրդին մենք համարում ենք եղբայրական ժողովուրդ։ Ի վերջո, Ռուսաստանը միակ երկիրն է, որը ի վիճակի է խաղաղություն և կայունություն ապահովել տարածաշրջանում։ Դա բարդ գործ է, բայց Ռուսաստանը ի վիճակի է։ Հիմա եթե իրենք են ի վիճակի են խաղաղություն հաստատելու, սկանդինավյան խաղաղապահները գալիս են որ ինչ։ Չգիտեմ, գուցե 1-2 հոգի ձևական լինեն, բայց միակ ուժը, որը կարող է այս պահին խաղաղությունն ու կայունությունը վերահաստատել, դա Ռուսաստանն է»,- ընդգծեց Բաբայանը՝ հավելելով, որ եթե Ռուսաստանը համաձայն լինի, որ սկանդինավյան խաղաղապահներ լինեն, ուրիշ բան, բայց Արցախը կարծում է, որ միակ երկիրը, որը կարող է էֆեկտիվ իրականացնել խաղաղապահ առաքելություն, դա Ռուսաստանի Դաշնությունն է։

Անդրադառնալով Օ՛ Բրայանի դիտարկմանը, որ շատ բարդ իրավիճակ է, երկու կողմն էլ տարբեր դաշնակիցներ ունեն, դրա համար կարիք կա չեզոք դիտորդների, Բաբայանն արձագանքեց, որ տրամաբանություն չկա։ Ավելի լավ է հակամարտող երկրների հետ բարեկամ պետությունը խաղաղապահներ տեղակայի, քան լինեն չեզոք խաղաղապահներ: «Չէ, ես ուզում եմ տրամաբանությունը հասկանալ։ Ավելի լավ չէ՞ երկու երկրների բարեկամ երկիրը խաղաղապահներ բերի։ Ինչ է, Ադրբեջանը չի՞ վստահում Ռուսաստանին։ Թող կանգնի ու այդպես էլ ասի։ Կրկնում եմ՝ այս պահին ռուս խաղաղապահներին այլընտրանք չկա։ Մնացածը Ռուսաստանի որոշելիքն է՝ համաձայնել այլ առաջարկություններին կամ ոչ»,- ասաց Բաբայանը։

Անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը դեռ չի արձագանքում խաղաղապահների տեղակայմանը, նա նկատեց, որ դա ժամանակի հարց է, պետք է քրտնաջան աշխատանք տանել այդ ուղղությամբ։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40