Արցախը պետք է մնա հայկական, և հայության հաջորդ սերունդները պետք է այստեղ տեսնեն իրենց արժանապատիվ ապագան. Ռուբեն Վարդանյան

13.05.2023 19:20
1115

Այստեղ՝ Արցախում, բոլորիս միավորում է այս գաղափարը և այն անսասան նպատակ է։ Ուրիշ նպատակ չկա՝ կա կամք, ոգի և սկզբունքներ։ Առանց գաղափարի անհնար է։ Անհնար է, եթե ճիշտ գաղափարի շուրջ չհամախմբվեն հայրենասեր ու վճռական մարդիկ։ Ոգևորիչ է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր հարթակը զարգացնում է այն մարդկանց գաղափարները, ովքեր պատրաստ են միասին աշխատել, և համաձայնության գալ։ Այս պարագայում ես համախմբող և համակարգող եմ եղել։

Ես չեմ հանդիպել մեկին, ով չի ընկալում պահի լրջությունը։ Բայց գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են մտածված քայլեր ու գործողություններ։

Նախորդ երկու ամիսներին քաղաքական, հասարակական մի շարք ուժերի, մտավորականների, Արցախի տարբեր ոլորտների ներկայացուցիչների լայն ներգրավվածությամբ քննարկվել է Արցախի ապագայի տեսլականը և մշակվել ճանապարհային քարտեզներ։ Այն ներկայացվել է Արցախի Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին ու Անվտանգության խորհրդին և բավարար հիմք է գործողությունների ծրագիր դարձնելու համար։

Կատարված աշխատանքի արդյունքում, մեծամասնությամբ եկել ենք Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու համաձայնության, որը պետք է դառնա համախմբման առանցքը։ Եվ այս համախմբումը ոչ թե անձերի շուրջ է, ոչ թե այս կամ այն ուժի, այլ Արցախի ապագայի, ամբողջականությունը վերականգնելու և Արցախը հայկական պահելու նպատակի շուրջ։

Մենք ձգտում ենք այս նպատակին հասնել ոչ միայն խոսքով, այլև գործով։ Պետք է մեր մեջ ուժ գտնենք ամեն ինչ մի կողմ թողնելու, մոռանալու բոլոր հակասությունները, տարաձայնությունները և առաջ շարժվելու՝ ձևավորելով իրական գործողությունների միասնական մոտեցում։

Իրավիճակն այնպիսինն է, որ մենք կա՛մ համախմբվում ենք և, պարտադրելով մեր կամքը, անում ենք հնարավորը իրադարձությունների ընթացքը փոխելու համար, կա՛մ տրվում ենք պառակտող, ապակողմնորոշող ու մեզ անզոր դարձնող հետևողականորեն տարածվող նարատիվներին ու սադրանքներին։

Զոհասեղանին հայրենիքի ճակատագիրն է, ուստի անձնական նկրտումները, շահը և պաշտոնը անիմաստ են դառնում։

Առաջիկա 3-4 օրերին հնարավորություն կունենանք առավել մանրամասն խոսել Արցախի անվտանգության և զարգացման ճակատի մասին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40