Արցախը վերականգնելու հույսը չպիտի կորցնենք․ Արամ Ա–ն ուղերձ է հղել

02.09.2025 18:31
457

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը վստահ է՝ եթե այսօր աշխարհաքաղաքական պայմանները նպաստավոր չեն Արցախի անկախության վերականգնման համար, վաղը դրանք կարող են հիմնովին փոխվել։

Արցախը պատմության փոշիների տակ չպետք է թաղել։ Այս մասին նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա առիթով հղված պատգամում։

«Այսօր, փաստորեն, կորցրել ենք Արցախի անկախությունը։ Արցախը հայաթափման է ենթարկվել։ Նրա ստեղծագործ ոգու, մշակութային հանճարի և կրոնական ապրումների արգասիք հանդիսացող մեր եկեղեցիներն ու վանքերը, մշակութային պատմական կոթողները թշնամու կողմից բարբարոսական արարքների են ենթարկվում»,- ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի պատգամում։

Նրա խոսքով՝ Արցախը ենթարկվել է ծրագրված ու հետևողական ցեղասպանության, ու միջազգային ձևակերպումներով՝ հենց այդպես է հնարավոր բնորոշել Արցախի բռնագրավումն ու արցախահայության բռնագաղթը։

Նա հիշեցրել է տարիներ շարունակ Արցախի անկախ պետականության ամրապնդման համար հայության մղած հավաքական պայքարը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ իրագործված ձեռնարկները՝ հանուն Արցախի։

«Այո՛, Արցախն այսօր կորցրել ենք, սակայն, Արցախն իր հողով ու ժողովրդով և ինքնիշխանության իրավունքով վերականգնելու հույսը չե՛նք կորցրել ու չպիտի կորցնենք՝ որքան ոչ նպաստավոր լինեն մեզ շրջապատող պայմանները»,- նշված է Արամ Ա-ի ուղերձում։

Նա պնդում է՝ պատմությունը կաղապարված չէ, այն փոփոխության ենթակա է։ Եթե այսօր աշխարհաքաղաքական պայմանները նպաստավոր չեն Արցախի անկախության վերականգնման համար, վաղը դրանք կարող են հիմնովին փոխվել։ Պետք է զգոն լինել ու հետևողական։

Շեշտում է՝ Արցախի անկախության վերականգնումը մեր ժողովրդի սրբազան դատի անբաժանելի մասն է։

«Արցախի հայության ազատորեն ապրելու հավատքն ու կամքը պետք է վերածել ամենօրյա նպատակասլաց պայքարի»,–ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40