Արցախյան խնդրի լուծումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով. Արմեն Սարգսյան

09.07.2018 12:45
1268

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղափոխություն տեղի է ունեցել, որովհետև դուք եք փոխվել: Հուլիսի 7-ին «Ժողովրդավարության, անվտանգության և արտաքին քաղաքականության» ֆորումի մասնակից երիտասարդների հետ հանդիպման  ժամանակ ասաց  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մարդիկ, ովքեր այսօր քայլում են փողոցում, տարբեր են այն մարդկանցից, ովքեր քայլում էին ամիսներ առաջ: Պետք է կույր լինել` չտեսնելու համար, որ նրանց աչքերում լույս ու հավատ կա ապագայի նկատմամբ»,-ասաց  հանրապետության նախագահը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱՀՀԻ-ի (Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ) 3-րդ ֆորումի հատուկ նիստի հյուրն էր: Նիստի սկզբում նախագահն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին ու դրանցում կարևորեց երիտասարդների ունեցած դերը:

«Կան տարբեր վերնագրեր՝  «Թավշյա հեղափոխություն», «Նոր Հայաստան», բայց լավագույն բնորոշումներից մեկը «Երիտասարդ Հայաստան»-ն է, որովհետև այս ամենի մեջ կա երիտասարդության գաղափարը, որը հավատ է ապագայի նկատմամբ»,- նշեց Արմեն Սարգսյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին: Արցախյան խնդրի լուծումը նախագահը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով:

«Արցախի լուծման հարցում ուժային լուծումները ընդունելի չեն: Ցանկացած ուժային լուծում լինելու է ողբերգական բոլոր կողմերի համար: Միակ լուծման ճանապարհը խաղաղ բանակցություններն են»,- նշեց Սարգսյանը:

Արմեն Սարգսյանն անդրադարձավ իր կողմից նախաձեռնած օրենսդրական որոշ փոփոխությունների իրականացմանը, որոնք վերաբերում են ՀՀ նախագահի խորհրդականների թվի ավելացմանը:

«Օրենքում գրված է, որ հանրապետության նախագահը չի կարող անվճար երկուսից ավելի խորհրդական ունենալ և ձեր նման երիտասարդներին հրավիրել ու լսել նրանց խորհուրդները: Բազմաթիվ մարդիկ կան, որոնք կարող են փայլուն խորհրդական լինել ու այս փոփոխությունները հնարավորություն կտան նախագահի աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Հայ գերիների հանդեպ խոշտանգումները շարունակվում են, նրանց հետ անմիջական կապը եղել է դեկտեմբերին

16.10.2026 21:03

Մոտ ենք մեր նպատակի իրագործմանը․ Պուտինն ամփոփել է հատուկ ռազմական գործողության արդյունքները

16.10.2026 20:46

Առուշ Առուշանյան․ «Նախընտրական քարոզարշավը Գորիս համայնքում ընթանում է բնականոն հունով, առողջ մրցակցային մթնոլորտ է»

16.10.2026 17:30

Կապանում կայացավ Convergences Dialogue-ի երրորդ քննարկումը․ ուշադրության կենտրոնում բնապահպանական խնդիրներն էին

16.10.2026 17:22

«Հայ գերիներն Ադրբեջանի պետական պատանդներն են»,- Երևանում «Վերադարձ հայ գերիների» միջազգային համաժողովին հայտարարեց Հիլդա Չոբոյանը

16.10.2026 17:20

«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. Լիխաչով

16.10.2026 17:17

Իսլամական Հանրապետության՝ Կապանում գլխավոր հյուպատոսի ուղերձը Սյունիքի մարզի պաշտոնյաներին և բնակչությանը

16.10.2026 15:49

Տեղի է ունեցել Փաշինյանի և Փեզեշքիանի հանդիպումը․ ինչ են քննարկել

16.10.2026 15:22

Հայաստանը ոսկու, պղնձի և կրիտիկական միներալների ուսումնասիրման ներուժ ունի․ Հայկ Ալոյան

16.10.2026 15:18

Խնձորեսկ․  արմատներով հզոր, մշակույթով անսասան․  «1000 ՎԱՀԱՆ»-ը Խնձորեսկում

16.10.2026 15:09

Մտահոգություն չունենք, վստահում ենք մեր հայ գործընկերներին. Արաղչին՝ TRIPP-ի մասին

16.10.2026 14:34

Իրանի Իսլամական Հանրապետության՝ Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոսը հանձնել է իր էկզեկվատուրան

16.10.2026 14:15