Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց պատերազմում կին զինծառայողների սխրանքները

09.10.2020 21:55
1367

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ պատերազմում կին զինծառայողների սխրանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հովհաննիսյանն այս թեմային անդրադարձավ հոկտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես այսօր տեսել եմ հինգ հակատանկիստ կնոջ, ուղղակի հերոսություն կատարող, գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ, ովքեր շահագործում են մեր ԶՈՒ ամենալավ հակատանկային միջոցներից մեկը: Իրենց հիանալի են դրսևորում, գետնի վրա անգամ մեկ շարժվող ճանճ չի վրիպում իրենց հակատանկային միջոցների խոցումից»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ նախորդող օրերին հանդիպել է դիպուկահար կանանց հետ, հրետանավոր կնոջ հետ, շատ լսել վաշտի հրամանատար մեկ աղջկա մասին:

«Այսպիսի մեր աղջիկները, կանայք, քույրերն ամեն օր մարտական խնդիր են կատարում, հերոսանում են, երեկ ծանոթացել ենք աղջկա հետ, ով 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին ու եկել պատերազմ. Պրոֆեսիոնալ զինվորական»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40