Արտուր Օսիպյանը բաց նամակ է ներկայացրել բանտից

03.06.2026 12:14
341

Կալանավորված քաղաքացի Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով անժամկետ նստացույց անող Գեղամ Օհանյանը հրապարակել է Օսիպյանի նամակը բանտից։ Նամակը ստորև․

Նամակ բանտից՝ Արտուր Օսիպյանից

ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի թիվ 10 խցի կալանավոր, քաղաքացի Արտուր Արկադիի Օսիպյանից։

Ծանուցման հասցե` ՀՀ ք.Երևան, Մանթաշյան 41, տարածք 406

Դ Ի Մ ՈՒ Մ

Հարգելի´ տիկնայք և պարոնայք,

Հայտնում եմ ձեզ, որ ես ձերբակալվել եմ մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ. խոսքի ազատության և իմ քաղաքացիական դժգոհությունն արտահայտելու համար։ Խնդրում եմ քննարկել խախտված իրավունքներս ու համեմատել իմ հրապարակումները բաց տեղեկատվական տարածքում նմանատիպ հրապարակումների հետ։

Ես ստիպված եմ կապ հաստատել ձեզ հետ, քանի որ իմ ձերբակալման և նախնական կալանքի վայրում կալանքի տակ պահելու հետ կապված իրավիճակը զգալի ռիսկեր է պարունակում իմ կյանքի համար։ Մայիսի 18-ին, Նիկոլ Փաշինյանի ընտրարշավից ինձ բերման ենթարկելուն զուգահեռ, վարչապետն ուղիղ տեքստով հայտարարեց իր դժգոհությունը այն փաստի կապակցությամբ, որ ես կենդանի եմ մնացել և դեռևս չեմ լքել Հայաստանը։ Ավելին, նա հրապարակավ սպառնաց վարվել ինձ հետ այնպես, որ մարմնիս ամենամեծ մասը մնա ականջս։

Այսօր ես գրեթե 15 օր գտնվում եմ հացադուլում, և հացադուլիս պատճառներից մեկն այն է, որ հայտնվել եմ իրեն ենթակա մարմնի վերահսկողության ներքո, ուստի հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այստեղ ինձ թունավորեն։ Հարկ է նշել, որ հնչեցված սպառնալիքներից հետո և նրա աջակիցների կողմից իմ դեմ ուժի կիրառման (ֆիքսված է տարբեր լրատվամիջոցների տեսանյութերում) և անվայել վերաբերմունքի արդյունքում (նրանք վերցրել են իմ հեռախոսը ու ջնջել ֆեյսբուքյան էջս) ոչ մեկի նկատմամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել, ինչը ևս վկայում է իմ նկատմամբ քաղաքական բռնության մասին։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որևէ կապ չունեմ Հայաստանի որևէ ազդեցիկ քաղաքական ուժի հետ, ըստ էության՝ ես գործնականում ոչ մի աջակցություն չունեմ։ Ինձ արտաքին ուժերի (մասնավորապես՝ Ռուսաստանի) գործակալ բնութագրելու ցանկացած փորձ անտեղի է։ Իմ հայացքներն արձանագրված են բազմաթիվ հոդվածներում, տեսանյութերում, մի շարք լրատվամիջոցներում, կայքէջերում։ ՌԴ-ում ես հանդիսանում եմ ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ, և իմ մուտքը սահմանափակված է՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի անօրինականության դեմ իմ պայքարի պատճառով։

Ես արդարության վերականգնումն իմ նկատմամբ կապում եմ հայ հանրության գիտակից մասի և արևմտյան ինստիտուտների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանի ժողովրդավարությամբ։

Կանխավ շնորհակալությամբ՝

Արցախից բռնի տեղահանված, կալանավորված անձ Ա.Օսիպյան

01.06.2026թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40