Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08
546

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին։ Հանդիպումանը քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Հանդիպման առանցքում եղել են կրթամշակութային ոլորտի զարգացման հեռանկարները։ Համայնքի ղեկավարը և դեսպան Դեկոտինյին քննարկել են Գորիսում ֆրանսախոսության խթանմանն ուղղված նոր նախաձեռնություններ։

Օրակարգի մյուս կարևոր կետը զբոսաշրջության ոլորտն էր։ Ընդգծվել է, որ ջանքերը կրկնապատկվելու են, որպեսզի Գորիսը դառնա էլ ավելի գրավիչ ֆրանսիացի զբոսաշրջիկների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Գորիսում գործող Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակի գործունեությունը, որը նոր թափ է հաղորդում համագործակցության ամրապնդմանը։

Օլիվիե Դեկոտինյին իր հերթին վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Սյունիքին՝ նշելով, որ համատեղ ծրագրերը լինելու են շարունակական։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12